Մատչելի հղումներ

ԱՄՆ-ում սոված մարդկանց թիվն աճում


Անցած տարի գրեթե քառասունինը միլիոն ամերիկացի, այդ թվում` տասնյոթ միլիոն երեխա, բավարար սնունդ չի ունեցել: Ըստ ԱՄՆ կառավարության զեկույցի` պարենային աջակցության պահանջարկն աճել է: Մինչդեռ գործազուրկ դարձրած տնտեսական անկումը վատթարացրել է իրավիճակը: Մայրաքաղաք Վաշինգտոնի Պարենի օգնության կենտրոնի համաձայն` Վաշինգտոնի տարածքում առնվազն 633 հազար մարդ սովի մատնվելու վտանգի տակ է:

Պարենի կենտրոնում կամավորները տեսակավորում են սնունդը: Նրանք օգնում են մարդկանց, ովքեր սնվելու համար չունեն բավական միջոցներ: Վաշինգտոնում սննդի հավաքագրման այսպիսի դեպքն այս ամսվա ընթացքում արդեն անցնում է հարյուրից: Մեկ շաբաթվա ընթացքում, Արլինգթոնի "բոյ սքաութները" հավաքել են նվիրաբերված հարյուրավոր կլիոգրամ մթերք: Նման ձեռնարկները կարևոր են համալրելու համար կարիքավոր ընտանիքների մթերային պաշարները:

Անցած տարվա ընթացքում մայրաքաղաքի պարենի կենտրոններում կարիքավոր մարդկանց թիվն աճել է 20 տոկոսով: Գործազուրկներն ասում են, որ այստեղից լրացուցիչ սնունդ ստանալով, նրանք կարողանում են դրամը խնայել վարձավճարի կամ էլեկտրականության համար:

Մթերքի համար կագնած մարդկանց հերթն օրեցօր աճում է: Անցած տարի կարիքավոր ընտանիքներին բախշվել է գրեթե հազար տոննա մթերք:

"Նախկինում երկու-երեք աշխատանք ունեցող ընտանիքներն այժմ ունեն մեկ-երկուսը, կամ ընդհանրապես չունեն: Նրանք են ամենից շատ տուժել տնտեսական անկումից, նրանք էլ հենց մեր հաճախորդներն են",- ասում է կենտրոնի գործադիր տնօրեն Քրիսթին Լուկասը:

Ամսական գրեթե չորս հարյուր կամավոր աշխատում է պարենի կենտրոնում: Նրանք են այս բարեգործության հիմնասյունը:

"Մենք պատկերացում չունենք, թե ինչ են զգում այս մարդիկ: Այս աշխատանքի արդյունքները շոշափելի են: Ես կարող եմ պարզապես գումար նվիրաբերել, սակայն ավելի հաճելի է այստեղ լինել, մասնակցել աշխատանքներին և զրուցել մարդկանց հետ",-ասում է կամավորներից մեկը, ով ամիսը մեկ անգամ դստեր հետ աշխատում է այստեղ:

Քրիսթին Լուկասն ակնկալում է, որ քանի դեռ տնտեսությունը վերականգնվում է, հաջորդ երկու տարիներին կարիքավորների թիվը կաճի եւ սննդի նվիրաբերության ավելի մեծ կարիք կլինի: Նման նվիրաբերությունները կարևոր են կարիքավոր ընտանիքներին տարվա ընթացքում սնունդով ապահովելու համար:

XS
SM
MD
LG