Մատչելի հղումներ

Փոխզիջում առողջապահության բարեփոխումների շուրջ


ԱՄՆ նախագահ Օբամայի խոսքերով` առողջապահության համակարգի բարեփոխումների օրինագծի շուրջ Սենատում դեմոկրատների փոխզիջումը առաջընթաց է ամերիկյան ժողովրդի համար:
"Ամերիկայի ժողովուրդն այժմ կարող է քվեարկել իրական բարեփոխումների համար, որոնք առաջարկում են ապահովություն՝ բժշկական ապահովագրություն ունեցողներին և մատչելի տարբերակներ` ապահովագրություն չունեցողների համար",- ասել է նախագահը:


Մի քանի շաբաթ տևած քննարկումներից հետո դեմոկրատները համաձայնություն ձեռք բերեցին առողջապահության օրենսդրության շուրջ, ըստ որի ամերիկացիներն իրենց առողջապահական ապահովագրությունը կարող են ընտրել մասնավոր ընկերությունների կողմից առաջարկված ծրագրերից:

Այս փոխզիջման արդյունքում, 100 անդամից բաղկացած Սենատում դեմոկրատները ձեռք բերեցին օրենսդրությունն անցկացնելու համար անհրաժեշտ 60 քվե: Ակնկալվում է, որ հանրապետականները չեն մասնակցի քվեարկությանը: Ներկայացուցիչների պալատն արդեն ընդունել է նմանատիպ օրենսդրություն:
Հանրապետական կուսակցության շաբաթական ուղերձում սենատոր Ջոն Մըքեյնն ասել էր, որ օրենսդրությունը չպետք է ընդունվի:
"Օրենսդրությունն ընդունելու արդյունքում առողջապահության համակարգի ծախսերը կաճեն, և միլիոնավոր մարդիկ կմնան առանց ապահովագրության",-ասել էր նա:

Սենատոր Հարի Ռեյդի կարծիքով, բարեփոխումները կարևոր են: "Խափանված համակարգը չի կարող գործել այլևս: Նախագահ Օբամայի կողմից օրենքն ընդունելուց հետո մենք պաշտոնապես վերջ կդնենք այն ժամանակաշրջանին, երբ ապահովագրական կազմակերպությունները շահում են միայն այն դեպքում, երբ հիվանդները տուժում են",- ասել է սենատոր Ռեյդը:


Նոր օրենսդրությամբ, առողջապահության համակարգից կշահի չապահովագրված ավելի քան 30 միլիոն ամերիկացիների, իսկ առողջապահության ապահովագրման շուկան կենթարկվի նոր կարգավորումների:

XS
SM
MD
LG