Մատչելի հղումներ

 
Նախագահ Օբամայի հրամանով կկրճատվեն կառավարական հաստատությունների բյուջեները

Նախագահ Օբամայի հրամանով կկրճատվեն կառավարական հաստատությունների բյուջեները


Յուրաքանչյուր շաբաթ հեռարձակվող իր ուղերձում նախագահ Բարաք Օբաման, քննադատելով կառավարության չափազանց մեծ ծախսերը, հայտարարել է, որ իր հրամանով ԱՄՆ-ի կառավարական գործակալությունների ղեկավարները կվերանայեն և կկրճատեն բյուջեները:

Նախագահ Օբաման նշել է, որ կառավարության ծախսերի ներկայիս ընթացքը կայուն հիմքեր չի կարող ունենալ:

«Եվ այս երկուշաբթի օրը` կառավարության լրակազմ նիստի ժամանակ, ես կխնդրեմ բոլոր նախարարությունների և գործակալությունների ղեկավարներին իրենց բյուջեների կրճատման կոնկրետ ծրագրեր ներկայացնել», ասել է նա:

Նախագահը նաև նշել է, որ տնտեսական ճգնաժամն ստիպել է իր վարչակազմին այնպիսի ներդրումներ կատարել, որոնք կհանգեցնեն պետության բյուջեի ճեղքվածքի և պարտքերի: Միևնույն ժամանակ նա նշել է, որ ցանկանում է կրճատել պետական ֆինանսավորմամբ այն ծրագրերը, որոնք որևէ արյդունք չեն տալիս:

«Գալիք շաբաթների ընթացքում ես մեկ առ մեկ կանդրադառնան այն բազմաթիվ կառավարական ծրագրերին, որոնք անարդյունավետ են կամ պարզապես գումարների են վատնում: Ամերիկայի ողջ տարածքում ընտանիքները կանգնած են դժվարագույն ընտրությունների առջև, և ժամանակն է, որ նման կերպ վարվի նաև նրանց կառավարությունը», հավելել է նա:

Նախագահ Օբաման նաև ասել է, որ վարչակազմի խնդիրներից մեկը ամերիկացիների վստահություն ներշնչելն է, որ կառավարությունը ողջամիտ կերպով է ծախսում հարկերից ստացված գումարները:

«Առաջին հերթին պետք է ուսումնասիրենք յուրաքանչյուր ծրագիրը, յուրաքանչյուր հատկացում և կառավարության ծախսերի յուրաքանչյուր դոլարը և ինքներս մեզ հարց տանք, թե արդյոք այս ծրագիրը հիրավի էական է, արյդոք այն բարենպաստ է հարկատուների համար, արդյոք մենք մեր նպատակներին կարող ենք հասնել այլ` առավել արդյունավետ ձևերով», ասել է նախագահը:

Հանրապետականները բազմիցս քննադատել են նախագահ Օբամայի առաջարկած ծախսումները` հատկապես 787 միլիարդ դոլար արժողության տնտեսության խթանման ծրագիրը և 3.6 տրիլիոն դոլար արժողությամբ բյուջեի ծրագիրը:

Հանրապետական կոնգրեսական Քեվին ՄըքՔարթին նույնպես անդրադարձել է կառավարության ծախսերին և հարցրել, թե արդյոք երբ կգա անվերջ ծախսերի և պերտքերի կուտակման վերջը:

«Պարզապես անպատասխանատու մոտեցում է այնքան պարտք կուտակել, որքան ԱՄՆ-ի նախկին նախագահները միասին վերցրած չեն կուտակել: Եվ անհրաժեշտ է այդ ամենին վերջ տալ, եթե ուզում ենք, որ տնտեսությունը ոտքի կանգնի», ասել է նա:

Նախագահ Օբաման և կառավարությունից պաշտպանության նախարար Ռոբըրթ Գեյթսը և Ներքին գործերի նախարար Ջենըթ Նապոլիտանոն արդեն իսկ կրճատել են իրենց ծախսերը:

XS
SM
MD
LG