Մատչելի հղումներ

Մերձավոր Արևելքում բանակցությունները չեն վերսկսվի


Մերձավոր Արևելքում բանակցությունները չեն վերսկսվի
Մերձավոր Արևելքում բանակցությունները չեն վերսկսվի
<!-- IMAGE -->

Բանակցությունները վերսկսելու շուրջ ԱՄՆ պատվիրակ Ջորջ Միտչելի եռօրյա առանձին հանդիպումներն Իսրայելի և պաղեստինցի ղեկավարների հետ արդյունք չտվեցին:

“Մենք շարունակելու ենք տարածաշրջանում խաղաղություն և անվտանգություն հաստատելու, ինչպես նաև երկու-պետություն տարբերակի շուրջ համաձայնություն ձեռք բերելուն ուղղված մեր ջանքերը”:

Միտչելի հետ հանդիպումից հետո Իսրայելի վարչապետ Նեթանյահուն խոսելով իր կառավարության անդամների հետ ասաց`

“Իսրայելը և ԱՄՆ-ը ցանկանում են անմիջապես վերսկսել խաղաղության բանակցությունները, հուսով եմ` պաղեստինցիները` նույնպես”:

Սակայն պաղեստինցիները հրաժարվում են բանակցային սեղանի շուրջ նստել, քանի դեռ Իսրայելը չի դադարեցրել Արևելյան Երուսաղեմում բնակավայրերի շինարարությունը: Պաղեստինցիներն Արևելյան Երուսաղեմը դիտում են որպես իրենց ապագա պետության մայրաքաղաք: ԱՄՆ-ն աջակցում է այս դիրքորոշումը, իսկ Իսրայելը պնդում է, որ ամբողջ Երուսաղեմը Իսրայելի հավերժական մայրաքաղաքն է, և կարող են բնակավայրեր կառուցել ցանկացած վայրում:

Բնակավայրերի խնդիրը զայրացրել է պաղեստինցիներին և լարվածություն առաջացրել Իսրայելի և Վաշինգտոնի միջև:

“Սա աղետի բանաձև է, բախումների և պատերազմի դեղատոմս, այլ ոչ թե խաղաղության”,-ասել է պաղեստինցիների բանակցությունները գլխավորող Սաեբ Երեկաթը:

Արաբական երկրների լիգայի հետ հանդիպմանը պաղեստինցիների նախագահ Մահմուդ Աբասը պատրաստվում է քննարկել Իսրայելի հետ խաղաղության բանակցությունները վերսկսելու հնարավորությունը: Համաձայն պաղեստինցի պաշտոնյաների` հավանական է, որ Մահմուդ Աբասը Սպիտակ տանը հանդիպի նաև նախագահ Բարաք Օբամայի հետ:

XS
SM
MD
LG