Մատչելի հղումներ

Մեքոնգի ջրամբարը սպառնում է ջրային աշխարհին


Մեքոնգ գետի վրա մի քանի ջրամբար կառուցելու ծրագրերը կարող են սպառնալ արդեն իսկ վտանգված ջրային կենսաշխարհին: Մեքոնգ գետը հարավ-արևելյան Ասիայի կենսաուժն է, որտեղ գտնվում է ցամաքի վրա աշխարհում ամենամեծ ձկնորսությունը:

Գրեթե 40 միլիոն մարդ որոշակի կախում ունի ձկնորսությունից, որի տարեկան արժեքը 2.5 միլիարդ դոլար է:

Ձկնորսության փորձագետները մտահոգ են, որ Մեքոնգ գետի վրա ջրամբար կառուցելու Կամբոջիայի, Լաոսի և Թայլանդի ծրագրերը կվտանգեն ձկների ազատ հոսքը և որոշ տեսակների գոյությունը:

Ըստ բնապահպանների` Կամբոջիայի սահմանին Դոն Սահոնգ գետի վրա ջրամբար կառուցելու Լաոսի ծրագիրը կվտանգի հազիվ պահպանվող իրավադյան դելֆինների գոյությանը:

Սեունգ Մայի եկամտի աղբյուրը դելֆինների հեռավոր բնակավայրեր այցեր կազմակերպելն է:

"Տեղի բնակիչների եկամուտը դելֆիններից է: Բոլորը նավակներ ունեն, որոնցով փոխադրում են տուրիստներին` կախված տարվա ժամանակից` ամեն օր կամ ամեն ամիս",-ասում է ձկնորս Սեունգ Ման:

Մեքոնգ գետի հանձնաժողովը տնօրինում է Կամբոջիայի, Լաոսի, Թայլանդի և Վիետնամի միջև ջրային ռեսուրսների կառավարումը:

Հանձնաժողովի նախագահ Ջերեմի Բըրդի խոսքերով` Մեքոնգ գետի ավազանի ամենամեծ խնդիրը հիդրոկայան կառուցելու նպատակահարմարությունն է:

"Խոսքը գնում է ոչ միայն միլիոնավոր մարդկանց ապրուստի մասին, այլ հիդրոկայանի այն հսկայական ներուժի, որն այդ երկրներին կարող է ապահովել արտաքին եկամուտներով, որոնք հետագայում հնարավոր է օգտագործել զարգացման ծրագրերի, աղքատության կրճատման և հազարամյակի մարտահրավերներին դիմակայելու համար",-բացատրում է Ջերեմի Բըրդը:

Մեքոնգ գետը սնուցող որոշ գետերի վրա կառուցված ջրամբարները ոչնչացրել են դրանց ձկնաշխարհը: Կորցրած օգուտները փոխհատուցելու համար ձկնորսները ստիպված կլինեն զբաղվել թիլապիայի այսպիսի ֆերմաներով:

Ըստ հանձնաժողովի աշխատակից Սուչարտ Ինգթամջիթրի` ձկնաֆերմաներն օգնում են պահանջարկի բավարարմանը:

"Գետի ձուկն աճեցրած ձկից թանկ է: Սակայն գետի ձկներն ունեն սեզոնայնության խնդիր, մինչդեռ թիլապիա կարելի է գնել տարվա ցանկացած եղանակի",-բացատրում է նա:

Մեքոնգի վրա ջրամբարներ կառուցելուց հետո գետում իրենց հաջողությունը փնտրող ձկնորսների ավանդական կյանքում փոփոխություններն անխուսափելի են:

XS
SM
MD
LG