Մատչելի հղումներ

Քաղաքային այգիները` նոր հույս Մայամիի համար


Ուսանողներին կամավոր գործունեության մեջ ներգրավելու համար Ֆլորիդա նահանգի Մայամի քաղաքում պրոֆեսոր Մարվին Դաննը ներկայացրեց քաղաքային այգիներ ստեղծելու ծրագիրը: Նրա այդ տեսլականն այժմ վերածվել է քաղաքային գյուղատնտեսության` ամբողջ տարին ապահովելով մրգերով և բանջարեղեններով:

Մարվին Դաննը մեծացել է Օվըրթաունում` Մայամիի սևամորթերի թաղամասում: Ժամանակին այդ թաղամասը աշխույժ էր և հրաշալի վայր ապրելու համար: Այստեղ չկար գործազրկություն: Տարիների ընթացքում բնակչությունը նվազեց:

Ինչպես և Ամերիկայի շատ քաղաքներում` աշխատատեղերի վերացմամբ հայտնվեցին թմրանյութերը և հանցագործությունը: Սակայն այդ փոփոխությունները չխանգարեցին Դաննին, չնայած` Օվըրթաունում հողակտոր զբաղեցնելու ոչ մի հավակնություն չուներ:

"Այնտեղ ազատ տարածքներ կային, որոնք լի էին աղբով: Մենք ուղղակի սկսեցինք սերմեր ցանել: Չգիտեի, թե արդյոք աղբը կամ թմրանյութերը նորից կհայտնվեն",-ասում է նա:

Այժմ Դաննը ստացել է հողօգտագործման համաձայնություն և մի քանի դրամաշնորհ` իր գաղափարն իրագործելու համար:

Այգում աճեցվում են մրգեր, բանջարեղեն և բույսեր, որոնք վաճառվում են կամ տրվում համայնքին: Ըստ կառավարիչ Մեգի Փոնսի` երկու տարվա ընթացքում այգին վերաճել է տարին բոլոր գործող ֆերմայի:

Բույսերը խնամում են Օվըրթաունից ութ` հիմնականում` գործազուրկների խումբը: Նրանց կարծիքով` այգին դեպի դրական փոփոխություններ առաջին քայլն է:

Բացի զբաղվածությունից այգին ցածր եկամուտ ունեցողներին ապահովում է առողջ սննդով: Ըստ Դաննի` Օվըրթաունում քչերը կարող են իրենց թույլ տալ թարմ և առողջ սնունդ գնել:

"Դա կարող է առողջական խնդիրներ առաջացնել հատկապես երեխաների մոտ: Այդ պատճառով անցյալ բերքահավաքին մեր բերքի հիմնական մասն անվճար տրամադրեցինք այս համայնքի դպրոցներին",-ասում է այգեպաններից մեկը:

Այգու արդյունքի բավական մեծ բաժինը տրվում է անվճար: Դաննը երջանիկ է, որ այդ արդյունքներից օգտվում են նրանք, ովքեր դրանց կարիքն ամենաշատն են զգում:

XS
SM
MD
LG