Մատչելի հղումներ

Բազմազգ Սուրբ ծնունդ


Սուրբ ծննդի օրն ամբողջ աշխարհը տոնում է Հիսուսի ծնունդը: Չնայած այն կրոնական տոն է, ոչ-քրիստոնյաները նույնպես լույսերով և տոնախմբությամբ են այն տոնում: Մեծ Բրիտանիայի նման բազմազգ երկրում յուրաքանճյուրը Սուրբ ծնունդը նույնպես բազմամշակութային է:

Դեկտեմբերին Լոնդոնը զարդարվում է գունավոր, տոնական լույսերով և մշտադալար եղևնիներով, աշխուժանում են տոնական գնումները: Հիմնականում այսպիսին է ավանդական արևմտյան Ծննդյան տոնը:

Սակայն բազմազգ և մշակույթներով հարուստ Լոնդոնում տոնակատարություններն այլ են: Այս տարի Լոնդոնի ամենաբազմազան թաղամասում` Հարրոում, բազմամշակութայնի պատարագ է մատուցվել:

Երեխաները վերարտադրում են Ծննդյան օրվա երեկոն: Շրի Լանկայից երաժիշտները երգում են ավանդական Թամիլ երգը: Թաղամասում խոսվող հիսուն լեզուներից տասներկուսով աղոթք է ասվում:

"Շատ կարևոր էր մայրենի լեզվով Տիրոջ աղոթքն ասելը, սա ցույց է տալիս, որ կարող ենք միավորվել և ապրել որպես Քրիստոսի մեկ մարմին",- ասում է ուգանդացի Վիկտորիան:

Հնդկաստանից քրիստոնյա Ադելին Աբրահամի համոզմամբ` Ծննդյան տոները բոլորի համար են: Աբրահամի ընտանիքի համար Ծննդյան օրվա ընթրիքը յուրահատուկ է:

"Մենք գնում են եկեղեցի, ճիշտ է` հնդկահավի փոխարեն մեր ճաշատեսակներն ենք եփում, և ամբողջ ընտանիքը հավաքվում է: Սովորաբար մեր պատարագն առավոտյան 4-ին է, բայց այստեղ շատ ցուրտ է, և այդ ժամին ոչ ոք տանից դուրս չի գա",-ասում է Ադելինը:

Իսկ Պակիստանցի Ֆարուխ Մահմուդն ասում է. "Սուրբ ծննդի մասին քիչ բան գիտեի, հարևաններիցս սովորեցի: Նրանք ասացին` ինչ են ուտում այդ օրը, ինչ է Սուրբ ծննդի թխվածքը: Ես մահմեդական եմ և ալկոհոլ չեմ օգտագործում, սակայն Սուրբ ծննդի թխվածք պատըրաստում եմ":

Պատարագին ներկա էին Ասիայից, Աֆրիկայից և Եվրոպայից գրեթե 40 էթնիկ խմբեր:

Հարոյի բազմամշակութային Սուրբ ծնունդը համախմբման օրինակ է, երբ աշխարհի տարբեր անկյուններից եկած մարդիկ փոխանակում են նվերներ, պատմություններ և մշակույթներ:

XS
SM
MD
LG