Մատչելի հղումներ

ԱՄՀ-ն զգուշացնում է զարգացած երկրներին


Արժույթի միջազգային հիմնադրամի փոխկառավարիչ Ջոն Լիփսկին հայտարարել է, որ զարգացած երկրները պետք է կրճատեն ծախսերը և մյուս տարվանից սկսեն մարել հսկայական պետական պարտքը:


ԱՄՀ-ի փոխկառավարիչը հայտարարել է, որ համաշխարհային տնտեսությունը վերականգնելու նպատակով խթանմանն ուղղված ծախսերն առայժմ նպատակահարմար են: Այնուամենայնիվ, նա նշել է, որ 2011թ. պարտքը կրճատելու համար զարգացած երկրները պետք է կրճատեն ծախսերը, մեծացնեն հարկերը և բարեփոխեն կենսաթոշակային ու առողջապահական համակարգը:


Լիփսկին ասել է, որ տնտեսական ճգնաժամի ընթացքում կիրառված խթանման ծրագրերի կրճատումը բավարար չի լինի, քանի որ այդ ծրագրերը կազմում են հարուստ երկրների համախառն ներքին արդյունքի ընդամենը մեկ տոկոսը:


Ըստ նրա գնահատումների` 2014 թվականին զարգացած երկրների մեծ մասի մոտ պետական պարտքը կգերազանցի տարեկան ՀՆԱ-ն. դա կլինի Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո գրանցված ամենաբարձր պետական պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը:

XS
SM
MD
LG