Մատչելի հղումներ

Պատմաբանը Թեոդոր Ռուզվելտին ներկայացնում են որպես շրջակա միջավայրի ջատագով


Տարիներ առաջ սկզիբ առավ շրջակա միջավայրի պահպանության շարժումը: Ակնառու ամերիկյան պատմիչ Դագլըս Բրինքլիի նոր գիրքը նվիրված է մի մարդուն, ով, նրա խոսքերով, շրջակա միջավայրի պահպանության շարժման հիմնադիրներից է: «Վայրի բնության մարտիկը» իր նոր գրքում նա նախագահ Ռուզվելտին պատկերում է որպես Ամերիկայի վայրի բնությունը ազգային այգիների, անտառների և դաշտավայրերի տեսքով պահպանման ջատագով:

Վայրի բնության նկատմամբ հետաքրքրությունը Ամերիկայի պատմության անբաժան մասն է: Սակայն այդ գեղեցկությունն այսօր վայելելու համար ամերիկացիները պարտական են Թեոդոր Ռուզվելտին, ով մինչև նախագահ դառնալը, երբ հիվանդ էր, ապրել է Հյուսիսային Դակոտայի ագարակում: Ըստ Բրինքլիի`արևմուտքն օգնեց Ռուզվելտին հաղթահարել հիվանդությունը և ճգնաժամը:

«Ռուզվելտը հասկացավ, որ անհրաժեշտ է պահպանել բնությունը ոչ միայն գեղեցկության համար, այլև դրա` հոգևոր արժեքները փոխհատուցելու և հոգին ապաքինելու հատկության համար: Նա տեսնում էր, որ ուրբանիզացիա քայքայում էր հոգիները», - պատմում է Բրինքլին:

Գրքի առանցքում է Ռուզվելտի նվիրումը բնությանը, հատկապես` ազգային այգիների և պաշտպանված գոտիների ստեղծումը:

«Չնայած գիրքը պատմության մասին է, այն նաև պատմում է 1858-1919թթ. Ռուզվելտի կյանքի մասին, որի ոգեշնչմամբ այսօր մարդիկ փորձում են փրկել բնությունը, վերակենդանացնել վտանգված տեսակները, մաքրել գետերը և լճերը և ստեղծել ապրելու համար կայուն միջավայր»,- շարունակում է նա:

Ռուզվելտը հանրապետական էր, սակայն նրա տեսակետը տարբերվում էր կուսակցության օրակարգից: Ըստ Բրինքլիի`հանրապետականներն այսօր փորձում են հետևել Ռուզվելտի գաղափարներին և նրանցից շատերի կարծիքով կուսակցությունն այսօր շեղվել է շրջակա միջավայրի վերաբերյալ Ռուզվելտի տեսլականից: Ըստ Նեութ Գինգրիչի` ներկայիս Հանրապետական կուսկացությունը պետք է լինի շրջակա միջավայրի պահպանման առաջատարը:

Բրիքլին շրջակա միջավայրի պաշտպաններին խուրհուրդ է տալիս ուսումնասիրել Ռուզվելտի գործնական քայլերը և տնտեսական զարգացումը խթանելու նրա ծրագիրը:

«Մարդկանց մի մասը վտանգված տեսակների պաշտպանության մասին օրենքը ծայրահեղաբար ընդունում են որպես զարգացումը խոչընդոտող միջոց»,- համոզված է Բրինքլին:

Բրինքլիին ազգային այգիները և Ռուզվելտի անձը հետաքրքրել է մանկությունից, երբ ծնողների հետ ճամփորդել է արևմուտք և այցելել Ռուզվելտի տուն: Այն ժամանակ նա որոշել է, որ մի օր կգրի այն մարդու մասին, ով հսկայական աշխատանք է կատարել այս տարածքները պահպանելու գործում: Ըստ նրա`պատմաբանի խնդիրն իր սովորածը տարածելն է:

“Պատմաբանը որոշակի պարտավորություն է զգում հայտնաբերածը հանրությանը հաղորդակից դարձնելու` հուսալով, որ կհետաքրքրի նրանց”,- ասում է նա:

Բրինքլին մտադիր է իր գրքերում պատմել նշանավոր ամերիկացիների և պատմության վրա նրանց ազդեցության մասին:

XS
SM
MD
LG