Մատչելի հղումներ

Բարձր տեխնոլոգիաների տարածումը Իրաքում


Բարձր տեխնոլոգիաների տարածումը Իրաքում
Բարձր տեխնոլոգիաների տարածումը Իրաքում

<!-- IMAGE -->

Վերջերս Իրաք այցելություն կատարած ԱՄՆ-ի պետդեպարտամենտի պատվիրակության թվում էին Twitter, Google և YouTube կազմակերպությունների գործադիր տնօրենները, ովքեր հանդիպումներ ունեցան պաշտոնյաների, կրթական հաստատությունների ներկայացուցիչների և համայնքային ղեկավարների հետ: Նրանց առաքելության նպատակն էր նոր մոտեցումներ և գաղափարներ առաջարկել առ այն, թե ինչպես կարելի է օգտագործել նոր տեխնոլոգիաները` տեղական կարողությունները հզորացնելու, առավել մեծ թափանցիկություն և հաշվետվողականություն խթանելու, հակակոռուպցիոն ջանքերին նպաստելու, դասալսարաններում վերլուծական մտածողություն խթանելու, քաղաքացիական հասարակությունը հզորացնելու և տեղական միավորումների և անհատների առավել ուժեղացման նպատակով:

Իրաք կատարած իր այցելության ժամանակ Twitter-ի նախագահ և հիմնադիր Ջեք Դորսին համացանցի իր բլոգում գրեց, որ Իրաքում բջջային հեռախոսների օգտագործումը լայնատարած է և արագորեն շուրունակվում է տարածվել, ընդ որում բջջային հեռախոսներից օգտվում են բնակչության 85% տոկոսը, իսկ երկրում առկա բջջային հեռախոսների թիվը հասնում է 17.5 միլիոնի: Միևնույն ժամանակ նա նշել է, որ ենթակառուցվածքները չափազանց ծանրաբեռնված են, և հաճախ իրաքցիներն ստիպված են լինում տարբեր ցանցերի միացված երկու հեռախոս պահել, որպեսզի անընդհատ կապ ունենան:

Սադամ Հուսեյնի օրոք համացանցը ենթակա էր գրաքննության և հասանելի չէր: Այժմ Իրաքի տնային տնտեսությունները մոտ հինգ տոկոսը միացված են համացանցին, և քայլեր են ձեռնարկվում համացանցի կապն ընդլայնելու և բարելավելու ուղղությամբ: Իրաք այցելած Ռաան Բար-Քոուհենի կարծիքով` լավատեսական հաշվարկներով հնարավոր կլինի 18-24 ամիսների ընթացքում Իրաքում ապահովել համացանցի մատչելիությունը բնակչության վաթսուն տոկոսին: Իսկ մինչ այդ դժվար է հաշվարկել այն իրաքցիների թիվը, ովքեր ացյելում են այսպես կոչված ինտերնետ-սրճարաններ, որտեղ կարող են օգտվել համացանցին:

Այն փաստը, որ ԱՄՆ-ից ինը կազմակերպությունների ղեկավարներ կարող են շուրջ մեկշաբաթյա այցով լինել Իրաքում, հնարավոր է դարձել մեծապես ԱՄՆ-ի բանակի և Իրաքի անվտանգության ուժերի շնորհիվ Իրաքում բարելավված անվտանգության պայմաններում: Դեռևս մոտ անցյալում, բռնությունների վտանգի հաշվի առնելով, նման այցելության մասին նույնիսկ խոսք անգամ չէր կարող լինել: Այժմ անվտանգության բարելավված իրավիճակը հնարավորություն է ստեղծում ամերիկյան բարձր տեխնոլոգիաները հավուր պատշաճի դնել գործածության և օգնել իրաքցիներին առավել կայուն հասարակություն ձևավորել:

XS
SM
MD
LG