Մատչելի հղումներ

Վրաստանի տարածքային ամբողջականությունը


Վրաստանի տարածքային ամբողջականությունը
Վրաստանի տարածքային ամբողջականությունը
<!-- IMAGE -->

Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության դեկտեմբերի 4-ին Հելսինկիում կայանալիք նախարարական մակարդակի հանդիպումը կարող է դժվարություններ առաջացնել մասնակիցների համար:

Ինչպես նշել է ԵԱՀԿ-ում ԱՄՆ-ի դեսպան Ջուլի Ֆինլին մասնակից որոշ պետություններ հարցականի տակ են դնում Հելսինկյան վերջնական ակտի հիմքում ընկած պարտավորությունները: “Մի մասնակից պետություն ներխուժել է մյուս մասնակից պետության տարածք և միակողմանի ճանաչել է երկու ինքնահռչակ տարածքներ, ինչը ԵԱՀԿ-ի անդամ պետության միջազգայինորեն ճանաչված սահմաններն ուժի գործադրմամբ փոփոխելու փորձ էր: Այս խնդրի շուրջ զարգացումները մեծապես կփորձարկեն ԵԱՀԿ-ի` որպես ճգնաժամերի հարթեցմանն ուղղված կազմակերպություն”, հավելել է նա:

Դեսպան Ֆինլին նաև տեղեկացրել է, որ ԱՄՆ-ի դիրքորոշումը հստակ է. “ԱՄՆ-ը որևէ փոխզիջման չի գնա Վրաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության սկզբունքի հարցում և ԵԱՀԿ-ի նախագահությանը կոչ կանի “աչալրջորեն ուսումնասիրի հնարավոր գործողություններն այն դեպքերի համար, երբ կոնսենսուսին խոչընդոտում է մեկ մասնակից պետության ձայնը”:

Դեսպան Ֆինլին ասել է, որ Հելսինկիի հանդիպման ընթացքում անհրաժեշտ է քննարկել մի շարք առաջնահերթ խնդիրներ: Այդ թվում նա նշել է մարդու իրավունքների երաշխավորման խնդիրը և ԵԱՀԿ-ի բազմաթիվ անդամ պետությունների կողմից ստանձնած պարտավորությունների չկատարման հանգամանքը: “Մենք պետք է մեր ուշադրությունը սևեռենք տարածաշրջանային հակամարտությունների, ինչպես նաև բոլոր երեսուն անդամ պետությունների` այդ թվում և Ռուսաստանի կողմից Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին կովնենցիայի ամբողջական գործադրմանը վերադառնալու անհրաժեշտության վրա: Մենք նաև պետք է վերահաստատենք, որ սատարում ենք Վրաստանի ինքնիշխանությունը և միջազգայինորեն ճանաչված սահմանների շրջանակներում տարածքային ամբողջությունը”:

ԱՄՆ-ը կողջունի այս հիմնախնդիրներին անդրադառնող հարկադրող քաղաքական հռչակագրի ընդունումը: Եթե համաձայնություն ձեռք չբերվի նման փաստաթղթի շուրջ, ԱՄՆ-ը կողջունի այս խնդիրների շուրջ լուրջ և անկեղծ քննարկումների ծավալումը: “Մենք չենք կարող պարզապես կոծկել նման կարևորության հարցերը,” ասել է դեսպան Ֆինլին: “Մենք պետք է իրական առաջընթաց արձանագրենք, սակայն մենք չենք կարող արհամարհել էական տարաձայնությունները”:

XS
SM
MD
LG