Ինժեներական բազմաթիվ հնարքներ են հարկավոր երկրաշարժից տուժած Հայիթիի և Չիլիի տարածքները վերականգնելու համար: Հրաշալի գաղափարներ կարելի է փոխառել 2010թ. Ապագա քաղաքի ինժեներների ազգային մրցույթին պատանիների կողմից ներկայացրած ծրագրերից:
Ապագա քաղաքի մրցույթի մասնակից 39 շրջանային դպրոցների թիմերից հաղթող են դառնալու հինգը: Նրանք ընտրվել են ավելի քան հազար միջնակարգ դպրոցների թիմերից: Եզրափակիչ փուլի մասնակիցները դատավորների և լսարանի առաջ 15 րոպեի ընթացքում պետք է ներկայացնեին իրենց ծրագրերը:
Հյուսիսային Կարոլինայի Դեվիդսըն ԱյԲի միջնակարգ դպրոցից Լյուք Չըրչիլն իր գործի գիտակ է: Սեպտեմբերից սկսած նրա թիմն ամեն շաբաթ համակարգչային ծրագրի միջոցով հետազոտում և նախագծում էին իրենց քաղաքի եռաչափ մոդելը: Միավորները հայտարարելուց հետո պարզ էր, որ այդ աշխատանքները զուր չէին:
Քաղաքը կոչվում է "Մամոհատրա", որը Մադագասկարում խոսվող մալագասի լեզվով նշանակում է "վերածնում": Ըստ խմբի անդամ Ռութ Սուոլոյի` քաղաքի իրենց մոդելը հաշվի է առել այսօր Մադագասկարում առկա իրական բնապահպանական խնդիրները:
"Որոշեցինք լուծում տալ այդ խնդիրներին և գյուղատնտեսական մեր ծրագիրը կառուցեցինք այնպես, որ չարագանա քայքայման գործընթացը, այլ նպաստի հողի վերին շերտի վերականգնմանը",-պարզաբանում է նա:
Բոլոր թիմերը պետք է նախագծեին բնակարաններ բնական աղետներից տուժածների և ֆինանսապես անապահովների համար: Ըստ Ռութի` Մամոհատրան այդ խնդիրը լուծել է բնակարաններ կառուցելով այսպես կոչված "ագրո-թափոններից":
"Ագրո-թափոնները հիմնականում բաղկացած են գյուղմթերքի թափոններից` բանանի կամ բրնձի կեղև, նաև ծովափնյա ավազից, որոնք մշակման արդյունքում վերածվում են ծեփամածիկի նման նյութի: Այդ ամբողջը խտացվել և հավաքել է նանո տեխնոլոգիայով հագեցած ածխածնային մանրաթելերի մեջ",-շարունակում է Ռութը:
Ըստ Ռութի և իր թիմակից Էմիլի Յուի` այս կատարելագործված համակարգերը, որոնք թույլ են տալիս օգտագործել թափոնները, ամենևին էլ գիտաֆանտաստիկայի ոլորտից չեն:
Ապագա քաղաքի մրցույթի գլխավոր մրցանակն Ալաբամա նահանգի Հանթսվիլ քաղաքում ԱՄՆ Տիեզերքի և հրթիռների կենտրոնի տիեզերական ճամբար այցն է, որտեղ նրանք մեկ շաբաթով կդառնան տիեզերագնաց և կարող են մտորել տիեզերքում իրենց ինժեներական հնարավորությունները փորձելու մասին: