Նյու Յորքի տեսքն այսօր այնքան յուրահատուկ է, որ դժվար է պատկերացնել, թե այն ժամանակին փոքրիկ հոլանդական բնակավայր է եղել:
Նյու Յորքի Սիփորթ թանգարանում պահվող դարերի հնությամբ փաստաթուղթը վկայում է, որ հոլանդացիները գնել են այդ հողը:
Նիդերլանդների ազգային պահոցի տնօրեն Մարթին Բերենդսենը թարգմանել է 1624թ. Հոլանդացի պաշտոնյայի կողմից գրված նամակը: Նա ասում է, որ նամակը վկայում է Նոր Ամստերդամ կոչվող հոլանդական բնակավայրի ստեղծման մասին, որն այժմ մեծ քաղաք Նյու Յորքն է:
“Գլխավոր պետության ամենազոր տիրակալնե՛ր, տեղեկացել էի, որ Նոր Նիդերլանդներից Ամստերդամ է ժամանել Նոր Ամստերդամ նավը: Նավապետը պատմեց, որ մեր ժողովուրդը լավ է ապրում, երեխաներ են ծնվում, բնակեցումը լավ է ընթանում, և մենք 60 գուլդենով գնել ենք Մանհեթըն կղզին: Ի դեպ, նավում շատ մորթեղեն կա”,-ասվում է նամակում:
Նամակը Նիդերլանդներից փոխառությամբ վերցրել են Նյու Յորքի 400-ամյակի առթիվ:
Ցուցադրվում է նաև շրջակայքի քարտեզը, որտեղ երևում է նոր բնակավայրի տները և ճանապարհները: Մեկ այլ քարտեզ ցույց է տալիս, թե որքան փոքր է եղել Մանհեթընը: Դա փոխվեց Բրիտանացիները ձեռքն անցնելուց հետո:
Ճարտարապետության պատմաբան Բերի Լյուիսի խոսքերով` այժմյան Իսթ Ռիվեր կոչվող մասը բրիտանացիները լցրեցին աղբով` ներգաղթողների չդադարող հոսքի արյդունքում առաջացած անշարժ գույքի պահանջարկը բավարարելու նպատակով:
«19-րդ դարի սկզբին մեր բնակչությունը գրեթե 100,000 էր: 1875թ. Մանհեթընի բնակչությունը մեկ միլիոնից ավել էր: 1910թ. Մանհեթըն կղզում բնակվում էր երկու միլիոնից ավել մարդ»,- պատմում է նա:
Մանհեթընում անշարժ գույքը թանկացավ: 1883թ. կառուցվեց Բրուքլինի կամուրջը, որպեսզի մարդիկ կարողանան հող գնել` Լոնգ Այլընդում, որտեղ այն ավելի էժան էր: Ապա կառուցվեց մետրոն:
«Նյու Յորքի մետրոյի հրաշքն այն էր, որ հինգ ցենտով կենտրոնական գործարար հատվածից մարդկանց տեղափոխում էր մղոններ հեռու` քաղաքի այլ հատվածներ, որտեղ անշարժ գույքն էժան էր: Այնտեղ սովորական մարդը կարող էր գնել տուն, բնակարան»,- ասում է Բարի Լյուիսը:
Սակայն բիզնեսը պետք է Մանհեթընում լիներ: Այդպես կառուցվեցին երկնաքերերը:
«Մարդիկ վախենում էին, որ առաջին փոթորկից դրանք կփլվեին: Շրջակայքի առևտրային շենքերում սեփականություն ունեցողները սարսափում էին, որ երկնաքերերի պատճառով մարդիկ չեն վարձակալի դրանք»,-պատմում է Լյուիսը: «Համաձայնեք, որ այստեղ փող կա: Այս քաղաքը կառուցվել է անշարժ գույքի գործակալերի միջոցով»:
Այդ շենքերը շատացան. Վուլուորթի, Քրայսլերի և Էմփայըր Սթեյթ շենքերիցյուրաքանչյուրը գերազանցում էր մյուսին: Սակայն Նյու Յորքում դա ամեն ինչի կառուցման պատճառը դրամը չէր: Սթենֆորդ Ուայթի կառուցած Վաշինգտոն հրապարակի կամարը և Ֆրենք Լոյդ Ռայթի Գուգենհեյմի թանգարանը այլ շինությունների հետ հարստացրին Նյու Յորքի ճարտարապետական տեսքը: 400 տարի առաջ արծաթի կտոր արժեցող այդ կղզին այսօր էլ առևտրիկենտրոն է:Տարածքը, որտեղ հոլանադացիները մորթեղենի առևտրով էին զբաղվում, այժմ Ուոլ Սթրիթն է` աշխարհի ֆինանսական կենտրոնը: