Մատչելի հղումներ

“ԱԲԲԱ” խմբի ցուցահանդեսը Լոնդոնում


Հունվարին Լոնդոնում բացվեց "ԱԲԲԱ" խմբին նվիրված առաջին ցուցահանդեսը` "ԱԲԲԱ-յի աշխարհը", որը գրավեց տարբեր տարիքի հազարավոր այցելուների: Այցելուներն այստեղ կարող են երգել խմբի անդմաներին զուգահեռ:

ԱԲԲԱ-յի երկրպագուների համար սա երազանքի իրականացում էր, հնարավորություն` հոլոգրամային տեխնոլոգիայի միջոցով հայտնվել նույն բեմում 70-ականների հայտնի խմբի հետ:

Այցելուներն անցնելով 25 սենյակների միջով մասնակցում են խմբի ճամփորդություններին` սկսած 1974թ. Եվրատեսիլի հաղթանակից մինչև ամենամյա մրցույթը, որտեղ սկիզբ առավ խմբի հիմնական հիթը` "Վաթերլոն":

Այստեղ գտնվում է "ԱԲԲԱ"-յի մասին ամենամեծ հավաքածուն: Բենին, Բյորնը, Ագնեթան և Ֆրիդան այս հավաքածուին են նվիրաբերել նաև իրենց անձնական իրերը":

Ցուցահանդեսը պատմում է խմբի` երկու ամուսնական զույգերի հաջողությունների մասին, և թե ինչպես ձայնագրությունների վաճառքն ամբողջ աշխարհով հասավ չորս հարյուր միլիարդի:

Տարիներ շարունակ նրանց դյութիչ ելևէջները, ձայնագրությունների տեխնոլոգիան և յուրօրինակ հագուստները գրավել են Եվրոպան, Ավստրալիան և ԱՄՆ-ը` նրանց դարձնելով Շվեդիայի թվով երկրորդ արտահանումը` Վոլվոյից հետո:

Ըստ շվեդ ժուռնալիստ Թորսթեն Բլոմքուիսթի` հայրենակիցները հպարտ են "ԱԲԲԱ"-յով:

"Մեր առաջին սիրային հանդիպումներն անցել են ԱԲԲԱ-յի երաժշտության ներքո, նրանց հետ կապված հիշողությունները շատ են",-ասում է նա:

Մամա Միա, Դենսինգ Քուին հիթերից և ինը ալբոմ թողարկելուց հետո խումբն առանձնացավ: Ոլորտի վերլուծաբանները, բացի երկու զույգի ամուսնալուծությունից, նշում են նաև երաժշտական տարբերությունները:

Նոր սերունդը խմբի հետ ծանոթացավ վերջերս նկարահանած "Մամա Միա" ֆիլմի, ավելի վաղ` դրա բեմական մյուզիքլի, և այս ցուցահանդեսի միջոցով:

"Ես ինձ կրկին երիտասարդ զգացի` կարծես քսան, երեսուն տարի առաջ",-հւոզված ասում է այցելուներից մեկը:

"Ես դարձա նրանց երկրպագուն: Այսօր վեց ժամ նրանց երաժշտությունն եմ լսել այստեղ",- ասում է մեկ ուրիշ այցելու:

Մի քանի ամսից ցուցահանդեսը կտեղափոխվի Ավստրալիա, նաև մի քանի այլ քաղաքներ մինչև վերջնական կհաստատվի Շվեդիայի մայրաքաղաք Ստոքհոլմում:

Խմբի հանրահայտ դառնալուց ավելի քան 35 տարի անց երկրպագուների համար ԱԲԲԱ-ն դեռ կենդանի է:

XS
SM
MD
LG