Մատչելի հղումներ

Սննդակարգը և մարմնամարզությունը կարող են կանխել Ալցհեյմերի հիվանդությունը


Գիտնականները փորձում են պարզել, թե արդյոք հնարավոր է մարմնամարզության և սննդակարգի միջոցով ծեր տարիքում պահպանել հիշողությունը: Փորձագետները կանխատեսում են, որ 2050 թվականին 106 միլիոն մարդ կտառապի Ալցհեյմերի հիվանդությամբ: Շատերին անհրաժեշտ կլինի բժշկական խնամք:

Հյուսիսային Քարոլինա նահանգում Ջեքսոնվիլ քաղաքի Առաջին բապտիստական եկեղեցում հավատացյալները ֆիզիկապես ակտիվ են:

Միաբանության անդամները ֆիզիկական և մտավոր վարժությունների միջոցով փորձում են կանխել Ալցհեյմերի հիվանդությունը: Նրանք իսպաներեն են սովորում, ոմանք ձիավարում են` չնայած ութսունն անց են:

Պատվելի Ջեյմս Բրաունի մայրը մահացել է Ալցհեյմերի հիվանդությունից, որը մարդկանց դանդաղորեն զրկում է հիշողությունից, խոսելու հնարավորությունից և շարժումների վերահսկումից:

«Ես գիտեմ, որ գեներս փոխել չեմ կարող: Ուստի կրկնակի ջանք եմ գործածում այլ միջոցներով հիվանդության դեմ պայքարելու համար: Ամեն անգամ երեխաներիս նայելիս` համոզվում եմ, որ անհրաժեշտ է գտնել բուժում», - ասում է նա:

2008 թվականից պատվելի Բրաունի միաբանությունը համագործակցում են Դյուկի համալսարանի հետազոտողների հետ: Դյուկի համալսարանից Քեթլին Ուելշ-Բոհմերն ասում է, որ հետազոտություններն սկսելուց ի վեր միաբանությունում փոփոխություն են նկատել: Սակայն եզրափակիչ արդյունքները պատրաստ կլինեն մի քանի տարի հետո:

Կյանքի տևողությունն աճում է, և հաջորդ 25 տարիներին հնարավոր է Ալցհեյմերով հիվանդների թվի կրկնապատկում: Այլ հետազոտողներ ևս փորձում են պարզել`արդյոք կենսակերպի փոփոխությամբ հնարավոր է կրճատել Ալցհեյմերի ռիսկը:

Բժիշկ Նիկոլայուս Սքարմեյուսը ղեկավարել է Նյու Յորք քաղաքում գրեթե 2000 ծերերի սննդակարգի և մարմնամարզության սովորույթներն ուսումնասիրող հետազոտությունը: Նրանք այցելել են ծերեին նրանց տուն և հետաքրքրվել նրանց ֆիզիկական գործունեությամբ ու սննդակարգի սովորույթներով և գրեթե հինգուկես տարի պահել հսկողության տակ:

Հետազոտողներին հատկապեսհետաքրքրում էր, թեարդյոքմրգեր, բանջարեղեն, ձկնեղեն և ձիթապտղի ձեթ ներառող միջերկրական սննդակարգը և մարմնամարզությունը ազդում են Ալցհեյմերով հիվանդանալու ռիսկի վրա:

Նրանք պարզել են, որ միջերկրական սննդակարգին հետևողների մոտ ռիսկը կրճատվել է 40 տոկոսով, իսկ միջերկրական սննդակարգին հետևող և կանոնավոր մարմնամարզությամբ զբաղվողների մոտ`առնվազն 61 տոկոսով:

Հետազոտությունը տպագրվել է «Ամերիկյան բժշկական ասոցիացիայի» ամսագրում:

XS
SM
MD
LG