Մատչելի հղումներ

Սպառողներին հետաքրքրում է իրենց կողմից սպառվող սննդի ծագումը


ԱՄՆ Առաջին տիկնոջ`Միշել Օբամայի առաջարկով Սպիտակ տան այգում բանջարանոց է ստեղծվել, և այս նախագիծը ոգևորել է տեղական, օրգանական, թարմ արտադանքի ջատագովներին:

Նրանց համար, ովքեր չունեն ազատ ժամանակ, հմտություններ կամ հարմար հողակտոր, գոյություն ունի այլընտրանք`զբաղվել համայնքային աջակցությամբ գյուղատնտեսությամբ`ՀԱԳ: Բիզնեսի այս պարզ մոդելը գործում է արդեն մի քանի տարի և դրա շնորհիվ ԱՄՆ-ում սպառողները վերստին սկսել են հետաքրքվել իրենց կողմից սպառվող սննդի ծագմամբ և որակով:

Վեսթ Վիրջինիայի փոքրիկ ագարակում աճեցվող բանջարեղենը, մրգերը և բույսերը չեն վաճառվելու հանրախանութում, այլ անմիջապես առաքվելու են սպառողներին:

Հունիսյան խոնավ առավոտյան բերքահավաքից մի քանի ժամ հետո բերքը հայտնվում է 100 կմ հեռու գտնվող Մերիլենդի Բեթեսդա արվարձանում: Յուրաքանչյուր շաբաթ բերքը առաքվելու է ՀԱԳ-ի բաժանորդներին:

Սպառողները 18 շաբաթ տևող այս շրջանում արտադրված բերքից օգտվելու համար վճարում են $600: Նրանցից Մարգի Օրրիքն ասում է, որ դա ձեռնտու է, սակայն միակ շարժառիթը չէ: Նրան առաջին հերթին հետաքրքրում է մթերքի համը:

"Նրանց աճեցրած գազարի այնքան թարմ է, որ դրանք փորձելուց հետո խանութում վաճառվող գազարներն ինձ համար ստվարաթղթի համ ունեն: Ես դա չէի զգում մինչև չփորձեցի իսկական գազարը",- ասում է նա:

Ալլան Բոլիեթին անհանգստանում է, որ եղանակը և այլ երևույթներ կարող են փչացնել բերքը: Եթե ամեն ինչ հաջող ընթանա, նա կարող է չանհանգստանալ փողի համար, քանի որ ՀԱԳ-ի մոդելում բաժանորդները նախապես են վճարում մթերքի համար, և ֆերմերի հոգսը մնում է որակյալ և բազմազան մթերք արտադրելը:

"Սովորաբար ֆերմերները սերմերի և քիմիկատների համար փոխառություններ են վերցնում և դրանք մարում բերքահավաքից հետո: Մենք չունենք այդ խնդիրը: Տեսականորեն, մինչև առաջին սերմը կցանենք, մեր ամբողջ բյուջեն արդեն գտնվում է բանկի մեր հաշվում",- ասում է Ալլան Բոլիեթը:

"Անմիջապես սպառողին" մոդելի շրջանակում հնարավոր է այնպիսի տեսակների աճեցում, որոնք տարբերվում են իրենց համային ու սննդարար հատկություններով և ոչ թե փոխադրման ու պահպանման նկատմամբ երկարադիմացկունությամբ:

ՀԱԳ-ի բաժանորդները գուրմաններ չեն, չնայած նրանց թվում կան դեսպաններ և շեֆ-խոհարարներ: Ընդհանուր առմամբ` նրանք պարզապես քաղաքային բնակիչներ են, ովքեր իրական մթերքի համը մեկ անգամ փորձելուց հետո չեն հավանում խանութում վաճառվող մթերքի համը:

Նրա կարծիքով նման համի կարելի է հասնել օրգանական գյուղատնտեսության շնորհիվ: Օրինակ` քիմիական բաղադրիչներ օգտագործելու փոխարեն մոլախոտները և այլ վնասակար մարմինները ոչնչացվում են գազային այրիչով:

"ՀԱԳ"-ի նպատակը համայնքներում մթերքի աճեցման վերաբերյալ ուսուցանելն է: Խրախուսվում է սպառողների այցելությունները և արտադրող-սպառող կապ ստեղծելու վերաբերյալ նրանց խորհուրդները: Իսկ կանխավճարային համակարգը թեթևացնում է ֆերմերների հոգսը, սակայն միևնույն ժամանակ մեծացնում պատասխանատվության զգացումը:

XS
SM
MD
LG