Մատչելի հղումներ

Արդեն երկրորդ օրն է Թեհրանում շարունակվում են բախումները


Իրանի մայրաքաղաք Թեհրանում արդեն երկրորդ օրն է թեժանում է ընդդիմադիր ցուցարարների և անվտանգության զորքերի միջև բախումը: Ականատեսների վկայությամբ և ընդդիմադիր կայքերի տեղեկատվությամբ` անվտանգության ուժերը մի քանի վայրերում կրակել են ամբոխի վրա` պատճառելով մեծ վնասներ և սպանելով չորս անձի, այդ թվում` Իրանի ընդդիմադիր առաջնորդ Միրհուսեյն Մուսավիի զարմիկին` ըստ "Պարլամենյուսի" հաղորդագրության:

Մեկ այլ ընդդիմադիր կայքի տեղեկատվությամբ` որոշ վայրերում ոստիկանները հրաժարվել են ենթարկվել ցուցարարների վրա կրակ բացելու հրամաններին:

Ամերիկայի Ձայնին ուղարկված տեսանյութում երևում է, ինչպես տասնյակ երիտասարդ կանայք գոչում են "Ալլահու Ագբար"` ընդդիմության կոչը: Ամերիկայի ձայնը ստացել է նաև զոհվածների լուսանկարները:

Իմամ Հուսեյնի հրապարակի ցույցի մասնակից մի երիտասարդի խոսքերով` անվտանգության մեծ զորքերը գրոհել են ցուցարարների ամբոխին: Թեհրանի ոստիկանապետը մերժել է այն լուրը, որ ոստիկանները կրակել են ամբոխի վրա:

Կիսապաշտոնական Ֆարս Նյուս լրատվական գործակալության հաղորդագրությամբ` Թեհրանում իրավիճակը հանդարտ է, իսկ իրանյան հեռուստատեսությամբ հաղորդվել է, որ մարդիկ զբաղված են իրենց գործերով և նշում են շիիթների Աշուրա սուգը` ի հիշատակ 7-րդ դարում մարգարե Մուհամեդի թոռան սպանության:

Իսլամական հանրապետության պաշտոնական լրատվական գործակալության հաղորդագրությամբ` Թեհրանում եղել են բախումներ, և դժգոհության պատճառն ընդդիմության առաջնորդ Միրհուսեյն Մուսավիի պաշտամունքի պատճառով քաղաքում տիրող քաոսը և հանրային սեփականությանը հասցված վնասն է:

XS
SM
MD
LG