Մատչելի հղումներ

Երեխաները խոստանում են փրկել երկրագունդը


Երեխաները խոստանում են փրկել երկրագունդը
Երեխաները խոստանում են փրկել երկրագունդը
<!-- IMAGE -->

“Կլիմայական ծածկոց” միջազգային քարոզարշավը շրջակա միջավայրի պաշտպանության խնդիրներում ընդգրկել է երեխաներին: Եվրոպայից, Ասիայից, Աֆրիկայից և Հյուսիսային Ամերիկայից բազմաթիվ երեխաներ վերամշակված նյութերի միջոցով պատրաստել են շրջակա միջավայրի վերականգմանն ուղղված “խոստումների կարկատաններ”: Հազարավոր այդպիսի “կարկատաններ” այժմ կարելի է տեսնել Փենսիլվանիայի փոքրիկ քաղաքում, որտեղ կամավորները դրանցից մի մեծ ծածկոց են պատրաստել:

“Կլիմակայան ծածկոց” ծրագրին մասնակցում են տարբեր տարիքի երեխաներ: Հնգամյա Դիլընը հաճույքով է նկարում, գունավորում և իր “խոստումի կարկատանը”` ձեռքերը լվանալիս ջուրը խնայողաբար օգտագործել:

Դիլընի դպրոցն աշխարհում այն հարյուրավոր դպրոցներից մեկն է, որոնք մասնակցում են կլիմայական ծածկոց արշավին:

“Պարզապես ցանկանում ենք, որ երեխաները տեղեկանան կլիմայական փոփոխությունների խնդիրներին և իրենց անհատական խոստումների միջոցով աջակցեն շրջակա միջավայրի ապագայի պաշտպանությանը”,-ասում է խմբի խոսնակ Լիզա Քեմըրըրը:

Ծրագրի մասնակիցներ Ռեյչըլը եղբոր` Ջեքըբի հետ նվիրված են շրջակա միջավայրի պաշտպանության գործին: Նրանք կարծում են, որ.

“Շատ մարդիկ մեծ քանակությամբ սնունդ դեն են նետում: Ավելի օգտակար կլիներ, եթե նրանք խնայեին և օգտագործեին սննդի մնացորդները: Ես խոստացել եմ օգնել շրջակա միջավայրին, հավաքել աղբը և չաղտոտել”:

Երբ երեխաներն ավարտեցին իրենց խոստումները` դրանք ամբողջականցվեցին ծածկոցի տեսքով: Ծածկոցը պատրաստեց Քինգ օֆ Պրուսիա քաղաքի “Ստիվի կարի արվեստանոցը և մաքրման կենտրոնը”: Ընկերությունը սարքավորումներ է տրամադրել, իսկ կամավորները կարել են ծածկոցը:

Համասեփականատեր Քերըն Չուբինի խոսքերով` գնահատելի է, որ քարոզարշավում փոխկապվել են ծածկոցը և պահպանումը:

“Ծածկոց պատրաստելը վերամշակման լավագույն և հնագույն միջոցներից է, երբ միավորվում են հին գործվածքներ, տարբեր նյութեր”,-բացատրում է նա:

Հաճախորդներն իրենց երախտագիտություն էին հայտնում, որ ընկերությունը մասնակցում է այդ ծրագրին և նրանց էլ հնարավորություն տալիս երկրագունդը փրկելու և կանաչ պահելու համար:

“Ստիվի խանութի” կառավարիչ Լիզ Բադելի խոսքերով` քարոզարշավի միջոցով երեխաները ինքնավստահություն են ձեռք բերել:

“Կարծում եմ` կարևոր է, որպեսզի երեխաները զգան, որ իրենք էլ կարող են փոփոխություն առաջացնել, մասնակիցը լինել և տեսնել, թե դա ինչպես է ազդում իրենց և աշխարհի վրա”:

Երկրի օրվան նվիրված 40-ամյակին ծածկոցի որոշ հատվածներ ցուցադրվեցին Նյու Յորքում և Վաշինգտոնում:

XS
SM
MD
LG