Մատչելի հղումներ

Կիզիչ արևի պայմաններում սկսվել է Կալիֆորնիայի 200կմ մրցավազքը


Յուրաքանչյուր ամառ Կալիֆորնիայի կիզիչ արևի տակ 200կմ հեռավորության հյուծիչ վազքին են մասնակցում աշխարհի տարբեր ծայրերից եկած մարզիկներ: Գրեթե 90 մրցակիցներ վազքը սկսում են ծովի մակարդակից 90 մետր ցածր գտնվող Դեթ (Մահվան) դաշտավայրից: Երկու-երեք օր տևող վազքն ավարտվում է Սիերրա Նեվադայում գրեթե 2400 մետր բարձրություն ունեցող Ուիթնի լեռան վրա: Մրցավազքը կազմակերպել է էքստրեմալ սպորտային միջոցառումներ իրականացնող ԱդվենչըրսՔորփ ընկերությունը:

Չարլի Էնգլն աշխարհի տարբեր ծայրերից եկած մրցակիցների հետ մասնակցելու է "Բեդուոթեր" մրցավազքին: Մինչև 55 ցելսիուսի հասնող ջերմաստիճանի պայմաններում նրանք պետք է հաղթահարեն ծայրահեղ հյուծիչ մրցավազքը:

Չարլի Էնգլը 10 տարի տառապել է թմրամոլությամբ, սակայն ավելի առողջարար մոլուցքի` վազքի միջոցով նրան հաջողվել է փոխակերպել իր կյանքը: "Բադուոթերին" նա մասնակցում է 6-րդ անգամ: Նրա թմրամոլությունն անցյալում է, և նա այստեղ է հաղթելու համար:

46-ամյա Չարլին համոզված է, որ "Բադուոթերը" հաղթահարելու համար պետք է բավական տանջալից կյանք ապրած լինես:

19 տարեկան Նիքադեմուս Հոլլոն մրցավազքին մասնակցում է այլ պատճառներով:

"Ինձ թվում է`հասել եմ աշխարհի գագաթնակետին, և կարծես այդպես էլ կա",- ասում է նա:

Նիքը ամենաերիտասարդ մասնակիցն է, որ երբևէ մասնակցել է "Բադուոթերին": Թույլ ֆիզիկական և հուզական տվյալների պատճառով շատերը կարծում էին, որ նա չի հաղթահարի մրցավազքը:

"Բադուոթերին" պատրաստվելու համար Նիքն ամբողջ ուղին վազել է երկու անգամ: Այս ամենը պատրաստում է վազքին, սակայն ավարտելու երաշխիքներ չի տալիս:

"Բադուոթերին" խոչընդոտող այլ արգելքներ կան, ասենք` փորկապությունը և բշտիկները: Մրցավազքի առաջին մի քանի ժամվա ընթացքում Չարլին կորցրել 5կգ : Նիքի մոտ հակառակն էր. նա շատ արագ սկսեց, սակայն 140կմ անցնելուց հետո նրա ընթացքն էականորեն դանդաղեց:

Չարլիին ցավը հիշեցնում, թե ինչպես է նա թմրամոլությունից հասել հաջողության:

Չնայած նա չհաղթեց վազքում, սակայն անձնական ռեկորդ ունեցավ` բոլորին ապացուցելով, որ հնարավոր է հաղթահարել թմրամոլությունը: Նա պնդում է, որ չի պատրաստվում դանդաղեցնել իր տեմպերը:

Նիքի համար սա իր ունակությունները բացահայտելու սկիզբն է: Նա խոստանում է հաջորդ տարի էլ մասնակցել և մրցել նրանց հետ, ովքեր վճռորոշ են սատանան իրենց միջից վանելու կամ իրենց հնարավորությունները փորձելու գործում:

XS
SM
MD
LG