Մատչելի հղումներ

Բոսթոնում Օջախ կազմակերպությունը փորձում է լուծել անօթևան տարեցների խնդիրը


Ըստ կացարանների քաղաքականության վերաբերյալ Կոնգրեսում ներկայացված վերջին զեկույցի` անօթևանների համար նախատեսված կացարաններում բնակվող տարեց ամերիկացիների թիվն աճել է:

Բոսթոնի շահույթ չհետապնդող Օջախ կազմակերպությունը տնօրինում է ավելի քան հարյուր բնակարաններ: Կազմակերպությունն անօթևան տարեցներին ապահովում է մշտական կացարանով:

“50-անցմարդիկանօթևաններիընդհանուրխմբիմեջկազմումենգրեթեմեկերրորդը: Այդպիսինն է պատկերն ամբողջ երկրում: Մենքկարծումենք` Բոսթոնում նրանցթիվը հասնում է 1200-ի”,- ասում է Օջախի գործադիր տնօրեն Մարկ Հինդերլին:

1991թ. հիմնադրվելուց հետո Օջախը գրեթե 1400 տարեցների ապահովել է մշտական կացարանով: Դրանք սովորական բնակարաններից չեն տարբերվում:

Այստեղ տրամադրվում է սնունդ և կազմակերպվում են սոցիալական միջոցառումներ: Յուրաքանչյուր հաստատությունում կա բուժքույր, հասարակական աշխատողներ, նաև անհատական խնամք:

Օջախի բնակիչներից շատերը հաշմանդամ են կամ ունեն առողջական խնդիրներ, ինչը հաճախ անօթևան դառնալու պատճառն է:

«Մենք մի հաճախորդ ունեինք, ով անօթևան դարձավ, երբ, քաղցկեղի բուժման ժամանակ մասնակցելով հետազոտական ծրագրի, կարծել էր, թե գտնվելու է հիվանդանոցում և ազատվել էր իր ունեցվածքից: Սակայն այդպես չեղավ, և նա հայտնվեց այս ապաստարանում»,- պատմում է Մարկ Հինդերլին:

Նախկինում անօթևան Փիթըր Ֆելպսն այլևս ապաստարանում չէ: Նա բնակարան ունի և զբաղվում է իր սիրած գործով:

“Օջախի օգնությամբ ես բնակարան ունեցա և նորից կարողացա զբաղվել նկարչությամբ: Ճաշասենյակս վերածել եմ արվեստանոցի և ինձ շատ երջանիկ եմ զգում”,- ասում է Փիթըրը:

Ֆելպսն այժմ նկարում է շաբաթական 40 ժամ, սակայն դեռ ոչինչ չի վաստակել իր նկարներով: Նա ասում է, որ Բոսթոն տեղափոխվելուց հետո ոչ մի նկար չի վաճառել: Ամեն ինչ նվիրում է:

Նկարների վաճառքից ստացված գումարը կհատկացվի Օջախին, ինչի շնորհիվ Ֆելփսի նման անօթևաններին մշտական բնակավայր կհատկացվի:

XS
SM
MD
LG