Մատչելի հղումներ

Ֆուտբոլի ազգային լիգայի նախկին աստղը թիվ 93 թռիչքի զոհերի մշտական հուշարձանի համար հանգանակություն է կազմակերպում


Փենսիլվանիայի Շենքսվիլ փոքրիկ քաղաքում սեպտեմբերի 11-ի ահաբեկչությանը նվիրված փոքր հուշարձան է տեղադրված: Հենց այս ամայի դաշտում ընկավ Յունայթեդ Էյրլայնսի թիվ 93 թռիչքի ինքնաթիռը, երբ ուղևորները և անձնակազմը ահաբեկիչների ձեռքից վերցրեցին ինքնաթիռի ղեկավարումը: Զոհերի հիշատակին մշտական հուշարձան կառուցելու համար ֆուտբոլի նախկին աստղն օգտագործում է իր ճանաչումը:

Աշխարհի տարբեր անկյուններից այցելուները գալիս են այս ոչնչով աչքի չընկնող վայրը:

Տասնմեկամյա Գաբի ԴեՍտեֆանոն ասում է, որ նա զգում է սեպտեմբերի 11-ի զոհերի ներկայությունը:

«Մենք այստեղ ենք գալիս, քանի որ սա հուշատեղի է,- ասում է նա: Հրաշալի է տեսնել, որ շատ մարդիկ են գալիս այստեղ, դա կարևոր է»:

Առայժմ այստեղ միայն ժամանակավոր հուշարձան է, որտեղ այցելուները կարող են հուշանվերներ են թողնել և դիտել վթարի վայրը:

Մշտական հուշարձան կանգնեցնելու ծրագրեր կան, սակայն մեծ գումար է հարկավոր, որի հավաքագրման գործը ստանձնել է Ռոքի Բլեյերը:

Փեսնսիլվանիայում Բլեյերը կուռք է: Նա պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ է, ով 1970-80 ականներին խաղացել է Փիտսբուրգ Սթիլերսում: Այժմ նա Ֆուտբոլի ազգային լիգայի չեմպիոնների հետ փորձում է գումարներ հավաքագրել թիվ 93 թռիչքի ազգային հուշարձանի կառուցման համար:

“Ես միշտ կարծել եմ, որ առաջնորդ լինելը պատասխանատվություն է ենթադրում: Պրոֆեսիոնալ մարզիկ լինելու մեջ որոշակի պատասխանատվություն կա: Անհրաժեշտ է հասարակությանը վերադարձնել այն աջակցությունը, որ նա տրամադրել է տարիներ շարունակ”, - ասում է նա:

Սեպտեմբերի 11-ին` ամերիկյան ֆուտբոլի մրցաշրջանի բացման հաջորդ օրը նա Հայնց Ֆիլդում` Սթիլերների մարզադաշտում հանգանակության նպատակով միջոցառում էր կազմակերպել:

Ռոքի Բլեյերը մասնակցել է Վիետնամի պատերազմին, վիրավորվել այնտեղ: Նա վերադարձել է և հաստատել իրեն Ֆուտբոլի ազգային լիգայում: Թիվ 93-ի զոհերի մշտական հուշարձանի կառուցումը նրա համար անձնական է:

«Այդ հուշարձանը նվիրվելու է գրեթե 40 մարդկանց, ովքեր ահաբեկչության դեմ պատերազմի առաջին մարտիկներն էին, ովքեր խիզախություն ունեցան մշակելու և իրագործելու իրենց պլանը»,- ասում է նա:

Բլեյերն անհանգստացած է, որ թիվ 93-ի զոհերի վերաբերյալ Ամերիկայի հիշողությունները մարում են, մինչդեռ Նյու Յորքի երկնաքերերին և Պենտագոնին բախված ինքնաթիռների մասին հիշողությունները վառ են:

“Շենքսվիլը նմանվում է խորթ քրոջ, քանի որ գտնվում է Փենսիլվանիայի գյուղական մասում: Սակայն այն շատ կարևոր պատմության կրող է, և պատմում է խիզախ մարդկանց մասին, ովքեր վճռորոշ եղան և փորձեցին իրենց ձեռքը վերցնել ինքնաթիռի կառավարումը”:

Ամեն օր այցելուներին պատմում են վթարի պատմությունը:

“Այս պատմությունը և անհատների զոհողությունը չպետք է երբևէ մոռացվի”,- ասում է այցելուներից մեկը:

Շենքսվիլի մշտական հուշարձանի բացումը ծրագրավորված է 2011թ. Սեպտեմբերի 11-ին:

XS
SM
MD
LG