Տասնյոթ տարի առաջ ճաշկերույթի ժամանակ լրագրող Ջոն Ուոլըքն Իսրայելի, Պաղեստինի և Հորդանանի բարձրաստիճան պաշտոնյաներին առաջարկեց յուրաքանչյուր երկրից տասնհինգ երեխա ուղարկել Մեյնի ամառային ճամբար: Նա համոզված էր, որ երիտասարդների միջև շփման և ընկերանալու հնարավորության բացակայությունը խորացնում է տարածաշրջանում առկա ատելությունը: Դրանից վեց ամիս անց ստեղծվեց «Խաղաղության սերմեր» ծրագիրը: Ամեն ամառ գրեթե 500 երեխա է հաճախում հակամարտությունների լուծման ճամբարը` խաղաղության մեկ հատիկ սերմանելու հույսով:
Առաջին հայացքից «Խաղաղության սերմերը» նման է սովորական մանկական ամառային ճամբարի: Սակայն նմանությունն ավարտվում է լողով, սոֆթբոլով և այլ խաղերով: Երեխաների մեծ մասն Իսրայելից, Պաղեստինյան տարածքից, Եգիպտոսից և Հորդանանից են: Նրանք այստեղ իրենց տեսակետն են արտահայտում Մերձավոր Արևելքում առկա հակամարտությունների վերաբերյալ և լսում մյուս կողմին:
«Մեր ճամբարի նպատակը հակամարտություններ ունեցող շրջանների երեխաներին դրական մթնոլորտում շփվելու հնարավորություն տալն է: Նրանք այդ հնարավորությունը չունեն իրենց երկրում»,- ասում է ճամբարի տնօրեն Լեսլի Լյուինսոնը:
Մասնակիցները14-16 տարեկան են: Չնայած ոմանքապրում են հինգ րոպե հեռավորությանվրա`ֆիզիկական, մշակութային և քաղաքական խոչընդոտները թույլ չեն տվել, որ նրանք շփվեն:«Խաղաղության սերմերի» հիմնադիրներից Բոբի Գոտշալկը կարծում է, որ խոչընդոտների դերը մեծ է հակամարտության մեջ: Նրանք հիմնակում զինվորների են տեսնում, կամ նորություններով լսում իրենց վնասել փորձող մարդկանց մասին, և ստիպված նույնացնում են բոլորին: Ուստի “Խաղաղության սերմերի” նպատակը նաև խոչընդոտների վերացումն է»,- ասում նա:
Կահիրեից Ամիրան այստեղ առաջին անգամ է հանդիպել իսրայելցիների և հասկացել, որ նրանք հրաշալի մարդիկ են: Այժմ նա շատ ընկեր ունի:Սակայն ընկերության և ըմբռնման հասնելը հեշտ չէ: Հատուկ մասնագետները մասնակիցների հետ ամեն օր քննարկումներ են վարում հակամարտության շուրջ:
Մասնակիցներին ընտրում է իրենց կառավարությունը: Նրանց համառոտ ներկայացնում են քաղաքական իրավիճակը: Կազմակերպիչները խրախուսում են դա, քանի որ կարծում են, որ հիսուն տարուց ավել տևացող փաստարկները սպառելուց հետո է սկսվում իրական ըմբռնումը:
«Խոսվում է նաև ցավոտ թեմաների շուրջ. ասվում է այն, ինչ կարծել են այդ մարդկանց մասին: Այնուհետև բոլորը խորհում են և իրենց շուրջը նայելով մտածում, թե արդյոք այս մարդիկ այնպիսին են, ինչպես իրենք պատկերացնում էին»,-պատմում է Բոբի Գոտշալկը:
Պետա Տիկվայից տասնհինգամյա իսրայելցի Նիլի կարծիքով ամենադժվարն առաջին շաբաթվա երկխոսություններն էին. «Շատ հուզիչ էր, երբ լսում էի պատմություններ և անհարմար զգում իմ, իմ երկրի և իմ կառավարության համար: Մյուս կողմից`հասկանում եմ դրանց պատճառը: Ինձ թվում է` ոչ մի կողմի համար էլ արդարությունը չի գործում»:
Բեթլեհեմ քաղաքից քրիստոնյա տասնհինգամյա պաղեստինցի Գամիլն ասում է, որ հաճախ երկխոսությունը լարված է լինում, բայց օգտակար:
«Ես փոխեցի իմ տեսակետը: Մինչև այստեղ գալս կարծում էի` իսրայելցիները ահաբեկիչներ են, ովքեր ատում են մեզ և ցանկանում սպանել: Իմ մտքով չէր անցնում, որ նրանք նորմալ մարդիկ են, որոնց շարքերում կան նաև ծայրահեղականներ», ասում է նա:
Նիլին և Գամիլն ասում են, որ երբ վերադառնան ըներներին և ընտանիքներին կպատմեն իրենց սովորածի մասին: Ըստ Բոբի Գոտշալկի`ճամբարի ավարտն իրականում սկիզբ է. ծանր աշխատանքի արդյունքերը վերադառնում են և սկսում գործել խաղաղության համար:
«Նրանք աջակցության կարիք ունեն իրենց երկրում, քանի որ երրորդ շաբաթում են միայն գալիս այս համոզմունքներին և ծանոթանում այս իրականությանը», ասում է Բոբի Գոտշալկը:
Ճամբարը գործում է արդեն 17 տարի, և կազմակերպիչները վստահ են, որ նոր սերմեր են սերմանել: Այժմ երեխաները պետք է վերադառնան և խաղաղություն սահմանեն: