Մատչելի հղումներ

Բիզնեսում մրցակցությունը կարեւոր է... - 2005-06-21


Տնտեսագետների համաձայն, բիզնեսում մրցակցությունը հանգեցնում է ավելի որակյալ ապրանքների արտադրության ու ցածր գների։ Բեթի Անգարն օգնում է ուղեւորներին նստելու ավտոբուս, որն իրենն է։ Նա ունի տասը երեխա։

՚՚Ես երեխաներիս ավտոբուսով տարա ուղեւորության մայրաքաղաք Վաշինգտոն, որը բավականին ծախսալից եւ տհաճ էր։ Իմ մեջ միտք հղացավ բացել ավտոբուսային ուղեւորությունների իմ սեփական բիզնեսը, եւ որ իմ բիսնեսում գները պետք է լինեն ավելի էժան, իսկ ծառայությունը՝ ավելի որակյալ՚՚։

Բեթի Անգարն այժմ ՚՚Վաշինգտոնի Դիլաքս Բաս՚՚ ընկերության սեփականատերն է։ Մի քանի տարի առաջ բացված նրա ընկերությունն առաջարկում է ցածր գներ։

՚՚Պետական կանոնագրությանը հետեւելու դեպքում կարելի է բացել ավտոբուսային ուղեւորությունների սեփական բիզնես՚՚։

Բազմաթիվ ուղեւորներ են դիմում այս ավտոբուսների ծառայությանը, քանի որ դրանց գինը կրկնակի անգամ էժան է խոշոր ընկերությունների առաջարկածից։

՚՚Ես նախկինում օգտվում էի գնացքից, սակայն ավտոբուսային ծառայությունը չափազանց էժան է՚՚։

Ավտոբուսային խոշոր ընկերությունները հայտնում են, որ իրենց եւ նորաստեղծ ընկերությունների միջեւ մրցակցությունն անարդարացի է։ Այս մասին Ավտոբուսների ամերիկյան միության նախագահ Փիթըր Փանթուսոն ասում է։

՚՚Շուկայում առկա է գների մրցակցություն։ Բոլոր ընկերությունները փափագում են մրցակցել արդարացի կերպով, որպեսզի բոլորն ունենան բժշկական նույն ապահովագրությունը, վճարեն նույնչափ եկամտահարկ՚՚։

Ավտոբուսային նոր ընկերություններից մի քանիսը, ինչպես օրինակ, Բեթիի ՚՚Վաշինգտոն Դիլաքսն՚՚ է, գոյատեւեցին մրցակցությունից։

՚՚Մենք աշխատում ենք չափազանց ցածր գնով եւ ջանում ենք գոհացնել մարդկանց՚՚։

Նյու Յորքի չինական թաղամասում ավտոբուսային ընկերություններից մեկի աշխատող Ջաքն ասում է, թե ավտոբուսները սկզբում փոխադրում էին չինացի ներգաղթողների ԱՄՆ-ի արեւելյան նահանգներում։

՚՚Բազմաթիվ անձինք չեն ըմբռնում, որ ավտոբուսային ծառայությունը չափազանց ընդլայնվում է չինական համայնքի ունեցած պահանջարկի հետեւանքով՚՚։

Ավտոբուսային այս նոր ընկերությունների ծառայությունների մասին տեղեկություններ կարելի է քաղել ինտերնետից։ Մի ուղեւոր ասում է։

՚՚Մարդիկ միմյանց հայտնում են տեղեկություններ ավտոբուսների մասին ՚՚։

Ուսանողներն ու զբոսաշրջիկներն այժմ նախընտրում են օգտվել այս ավտոբուսներից։ Մեկ այլ ուղեւոր ավելացնում է։

՚՚Ավտոբուսը հարմարավետ ու մաքուր է, եւ տեղ է հասնում ժամանակին՚՚։

Ավտոբուսների երթուղիներում մրցակցությունն օգտակար է հաճախորդների համար։

XS
SM
MD
LG