Մատչելի հղումներ

Դեմոկրատական եւ Հանրապետական կուսակցությունների բանավեճը Կոնգրեսում...  - 2005-05-31


Միացյալ Նահանգների սենատը հետաձգեց ՄԱԿ-ում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնին առաջադրված Ջոն Բոլթոնի թեկնածության հաստատման շուրջ քվեարկությունը։

Սենատը հետաձգեց ՄԱԿ-ում Միացյալ Նահանգների դեսպանի պաշտոնին Ջոն Բոլթոնի թեկնածության առաջադրման շուրջ քվեարկությունը։ Հանրապետականներին ընդամենը չորս քվե չբավականացրեց խնդրի շուրջ բանավեճը դադարեցնելու եւ վերջնական քվեարկություն կայացնելու համար։ Ընդդիմադիր դեմոկրատական կուսակցությունը Բուշի վարչակազմից պահանջում էր հավելյալ տեղեկություն Ջոն Բոլթոնի աշխատանքային գործունեության շուրջ։ Սենատոր Ջոզեֆ Բայդընն այս մասին ասել է։

Մենք պատրաստ ենք քվեարկելու եւ անմիջապես կքվեարկենք, երբ արձակուրդից վերադառնանք ու երբ մեզ ընդառաջեն այդ մասին տեղեկություն տրամադրելով ՚՚։ Սենատում մեծամասնության ղեկավար Բիլ Ֆրիսթը դեմոկրատներին մեղադրեց քվեարկությունը խոչընդոտելու մեջ։

՚՚Կարծում եմ, Ամերիկան ականատես եղավ դեմոկրատների կողմից խափանման մեկ այլ շրջանի եւ թվում է, վերստին առկա է մեկ այլ ընդդիմագործություն՚՚։

Պարոն Բոլթոնի առաջադրումը վիճահարույց էր սկզբից եւեթ ու դեմոկրատները խնդրում էին ուշացնել դրա շուրջ քվեարկությունը եւ հետաքննել պարոն Բոլթոնի գործունեությունը։ Քննադատներն ասում են, որ նա կոպիտ է վարվել իր ենթակաների հետ։ Սակայն Ջոն Բոլթոնի կողմնակիցներն ասում են, թե նա խիստ եւ անմիջական դիվանագետ է ու կօգնի բարեփոխելու ՄԱԿ-ի աշխատանքը։

XS
SM
MD
LG