Մատչելի հղումներ

Իսլամ Քարիմովն ասում է, թե պայքարում է իսլամական պետության ստեղծման դեմ  - 2005-05-18


Ուզբեկստանում ընդդիմության ղեկավարների կարծիքով, անցած շաբաթ Անդիջանում խռովությունը ճնշելու ժամանակ զինվորները սպանել են առնվազն 745 մարդ։

Ուզբեկստանի ՚՚Ազատ Գյուղացիներ՚՚ անվամբ կուսակցության համաձայն, անցած շաբաթ խռովությունը ճնշելիս զինվորներն Անդիջանում սպանել են առնվազն 500 մարդ, իսկ Պախտաբադ քաղաքում՝ 200։ Երկրի Գլխավոր դատախազ Ռաշիդ Կադիրովի տվյալներով զոհվածների թիվը կազմում է 169 մարդ, որից 32-ը միլիցիայի աշխատակիցներ ու զինվորներ են։

Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովը ժխտում է, թե անվտանգության ուժերը հրազենային կրակ են բացել ցուցարարների վրա եւ բռնարարքների մեջ մեղադրում է մահմեդական զինյալներին։

՚՚Նրանք զենք վերցրին եւ հարձակվեցին բանտի վրա, ազատ արձակեցին բանտարկյալներին, այդ թվում՝ մարդասպաններին ու ահաբեկիչներին։ Նրանք այնուհետեւ դուրս եկան փողոցներ ու գրավեցին կառավարական շենքերը, եւ դա կոչվում է խաղաղ ցու՞յց…՚՚

Միացյալ Նահանգները դատապարտե՛լ է Ուզբեկստանի անզեն քաղաքացիների դեմ ուժի գործադրումը։ Արտաքին գործոց նախարարության խոսնակներից մեկը նաեւ դատապարտել է ցուցարարների՛ն, ովքեր գրոհել են բանտի շենքի վրա…։ Մարդու իրավապաշտպան տասից ավելի գործիչներ անցնող երեքշաբթի ցույց էին կազմակերպել Տաշքենտում ԱՄՆ-ի դեսպանատան առջեւ, իրենց բնութագրմամբ, Անդիջանի դեպքերն ԱՄՆ-ի կառավարության կողմից չդատապարտվելու պատճառով։

Ուզբեկներն ասում են, թե Անդիջանում ցույցերի պատճառն աղքատությունը, գործազրկությունն ու նախագահ Քարիմովի դաժան կառավարումն էր։ Կարնեգիի հաստատությունից Մարթա Բրիլ Օլքոտն ասում է, թե Ուզբեկստանին անհրաժեշտ են թե՛ տնտեսական, եւ թե՛ քաղաքական փոփոխություններ։ ՚՚Առանց տնտեսական բարեփոխումների քաղաքական այս փոփոխություններին ձգտելը չի թեթեւացնի կացությունն Ուզբեկստանում։ Իսկ առանց տնտեսական փոփոխությունների քաղաքական փոփոխություններ կատարվելու դեպքում վարչակարգի տապալումը կդառնա ավելի հավանական…՚՚։

Օրիորդ Օլքոտն ասում է, թե դա կարող է հանգեցնել հե՛նց իսլամական պետության ստեղծմանը, ինչի դեմ Իսլամ Քարիմովն ասում է, որ պայքարում է։

XS
SM
MD
LG