Մատչելի հղումներ

Ամերիկացիներն իրենց կարծիքն են հայտնում Բենեդիկտ 16-երորդ Պապի մասին... - 2005-04-20


Հռովմեադավան կաթոլիկ եկեղեցու Հովվապետի ընտրությունը բուռն արձագանք հարուցեց Միացյալ Նահանգներում։

Նոր Պապի ընտրությունն ազդարարող Սուրբ Պետրոսի տաճարի զանգերի ղողանջից հետո լուրը նույն կերպ ազդարարվեց նաեւ Լոս Անջելեսում գտնվող Հրեշտակների մեր Տիրուհու Տաճարում։ Այս հավատացյալն ասում է.

՚՚Չափազանց հուզված եմ, ցանկանում եմ արտասվել, սա զգացմունքային է եւ հուզիչ՚՚։

Երկիրը թեթեւացած արձագանքեց նոր Պապի համեմատաբար արագորեն ընտրվելուն, եւ բազմաթիվ անձինք այն կարծիքին են, որ նա կշարունակի նախորդ Պապի քաղաքականությունը։

՚՚Կարծում եմ նրա աշխատանքը լինելու է մարդկանց համախմբելն ու միմյանց հետ համագործակցելուն ուղղելը, լինեն նրանք մահմեդականներ, թե հրեաներ՚՚։

Սա բարձրաստիճան հոգեւորական Ռոնալդ Ջեյմըսընն է.

՚՚Փաստորեն ժողովը կարճ տեւեց, կարդինալներն այս հարցում ուեին միասնական կարծիք՚՚։

Մի տարեց Պապի ընտրությունն Ամերիկայում ապրող վաթսուն միլիոն կաթոլիկների ազդարարում է ապահով ընտրություն եւ մի Հովվապետություն՝ որը կարող է լինել շատ ավելի կարճ՝ քան նրա նախորդինն էր։

Այս երկրում դեռեւս առկա է մտահոգություն սեռական աղմկահարույց գործերի առնչութամբ։ Թղթակից Թիմըթի Անսվորթն ասում է.

՚՚...նոր Պապը չի փոփոխելու այն՝ ինչը համարում է եկեղեցու ուսմունք՚՚։

Նախագահ Բուշը Սպիտակ Տանը ողջունեց նոր Պապի ընտրությունը։

՚՚Ցանկանում եմ առաջարկել իմ շնորհավորանքները, նա մեծ իմաստությամբ օժտված ու հարուստ գիտելիքներով Աստծուն ծառայող անձ է՚՚։

Նախագահն ասաց, որ հուզվել է Հովհաննես-Պողոս Երկրորդ Պապի հուղարկավորության ժամանակ կարդինալ Ռաթցինգերի քարոզից։ Սակայն պարոն Բուշը նախկինում առիթ չի ունեցել հանդիպելու ներկայիս Պապին։

XS
SM
MD
LG