Մատչելի հղումներ

Սրվակները պարունակում են մահացու մանրէներ... - 2005-04-14


Աշխարհի հազարավոր փորձակայաններ հավելյալ ժամեր են աշխատում թերեւս մի սարսափելի սխալ ուղղելու համար։

Օհայոյի նահանգի փորձակայաններից մեկը սխալմամբ չափազանց մահացու մանրէով սրվակներ է ուղարկել աշխարհով մեկ։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության պաշտոնատարներն ասում են, թե որեւէ փորձակայանի սխալի հետեւանքով կարող է հիվանդության համաճարակ սկսվել։

՚՚Վտանգի աստիճանն այժմ համարվում է չափազանց նվազ։ Բոլոր փորձակայաններին տեղյակ է պահվել։ Նրանց բոլորին խնդրել են ոչնչացնել թե՛ նմուշները, եւ թե՛ փորձերի ենթարկված մանրէները՚՚։

՚՚Չնայած վտանգի աստիճանը նվազ լինելուն, մենք ռիսկի չենք դիմում՚՚։

՚՚Ասիական գրիպ՚՚-ի համաճարակի հետեւանքով 1957 թվականին մահացավ 4 միլիոն մարդ։ 1968 թվականից ի վեր դրա մանրէն չի ընդգրկվել պատվաստանյութում, որի հետեւանքով այդ թվականից հետո ծնված անձինք վտանգի մեջ են՚՚։

Միացյալ Նահանգներում Հիվանդության վերահսկման կենտրոնները հայտնել են, թե դեռեւս ապացույց չկա մարդու առողջությանը սպառնացող վտանգի մասին։

՚՚Կառավարությունը գրիպի մանրէի հետ տարվող փորձերը պետք է թույլատրի միայն ավելի ապահով փորձակայանների՚՚։

Կանադայի փորձակայաններից մեկը նմուշում հայտնաբերել է սխալը եւ պարզել է, որ այն ուղարկվել է Ամերիկյան ախտաբանների քոլեջի կողմից։

՚՚Ցանկանում ենք վստահանալ որ մանրէով սրվակները ոչնչացվելու աշխատանքը սկսվել է, քանի որ դրանք կարող են օգտագործվել նաեւ այլ նպատակներով…՚՚։

Մահացու մանրէի նմուշներ ստացել են աշխարհի տասնութ երկրների փորձակայաններ։ Դրանք կարող ենք ոչնչացվել չափազանց բարձր ջերմաստիճանի պայմաններում։

XS
SM
MD
LG