Մատչելի հղումներ

Ինտերնետի դերը մահմեդականների կյանքում - 2005-04-13


Չափավոր կողմնորոշում ունեցող որոշ թվով մահմեդականներ հույս ունեն Ինտերնետն օգտագործել կրոնական բարեփոխումների համար։

՚՚Անունս Շահեդ Ամանուլլահ է եւ ես ստեղծեցի ալտմասլիմ դոթ քոմ ինտերնետային կայքը, քանի որ ցանկանում էի մահմեդական աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների շուրջ լիներ ավելի մեծ թվով երկխոսություն եւ քննարկում՚՚։

՚՚Նախքան Ինտերնետը, մահմեդականներն ապրում էին խավարում եւ միմյանցից մեկուսացած։ Նրանք երբեք գործ չէին ունենում մաշկի տարբեր գույն, փիլիսոփայական տարբեր մտածողություն եւ քաղաքական տարբեր նպատակներ ունեցող մահմեդականների հետ։ Ինտերնետից օգտվելու առաջին տարիներին մահմեդականները սուր բանավեճեր էին անցկացնում ու վիրավորում էին միմյանց։ Սակայն նրանք պետք է միասին սովորեն օգտվել Ինտերնետից՝ քաղաքակիրթ ու հարգալից ձեւով՚՚։

՚՚Մարդիկ միայն ա՛յժմ են սկսում համախմբվել որպես սուննիներ, սուֆիներ, շիաներ։ Մենք ցանկացանք մեր կատարած ամբողջ աշխատանքը մերթ ընդ մերթ ուղեկցել հումորով եւ սրամտությամբ, քանի որ այն կարծիքին էինք, թե դա կարեւոր է լարվածությունը թուլացնելու համար՚՚։

՚՚Անցած մի քանի տարում ականատես եղանք Ինտերնետում հրաշալի մտածողների ու գրողների, լրտատվական կայքերի, տարբեր մեկնաբանների երեւան գալուն, ովքեր նախկինում որոշ դեպքերում որեւէ խնդրի շուրջ երբեք ելույթ չէին ունեցել հրապարակայնորեն, սակայն Ինտերնետի շնորհիվ նրանք կարողանում են արտահայտվել, որն այնքան մեծ ազդեցություն է գործում բազմաթիվ անձանց վրա…՚՚։

՚՚Այն նաեւ իրական երկխոսություն է ստեղծել նույնիսկ ավանդական պահպանողական համայնքների շրջանում, օրինակ, մզկիթներին կանանց մատչելիության, մեր հաստատություններում ֆինանսական պատասխանատվության, կամ էլ զբոսաշրջության ու անձնասպան ռմբահարման շուրջ։ Եթե այս հարցերն Ինտերնետում մահմեդականների համար չբարձրացվեին, դրանք երբեք չէին քննարկվի՚՚։

XS
SM
MD
LG