Մատչելի հղումներ

Լիբանանցի քաղաքական կալանավորների ընտանիքների պայքարը պսակվեց հաջողությամբ  - 2005-03-31


ԱՄՆ-ում Սիրիայի դեսպանը հայտարարել է, թե լիբանանցի բոլոր կալանավորներն ազատ են արձակվելու Սիրիայի բանտերից։

՚՚Սա իմ որդի Ջիհադն է՚՚։

՚՚Նա ծնվել է 1970 թվականին եւ այժմ 36 տարեկան է՚՚։

Ջիհադ Էիդը գերեվարվեց 1990 թվականի հոկտեմբերի տասներեքին, երբ սիրիացի զինվորներն արեւելյան Բեյրութում հաղթանակ տարան քրիստոնյա աշխարհազորայինների դեմ մարտում։ Ջիհադին նետեցին Սիրիայի Մազեհի բանտը։ Նրա մայրը, Սոնյան ասում է, թե սիրիացի եւ լիբանանցի պաշտոնյաներին կաշառելուց հետո իրեն թույլատրեցին դիտել մի քանի այլ կալանավորների հետ հարցաքննության գնացող իր որդուն։

՚՚Նա շարքում յոթերորդն էր եւ գիտակցությունս գրեթե կորցրեցի, երբ տեսա նրան։ Հսկիչները հրում եւ ոտքով խփում էին նրանց՚՚։

Ոչ մեկն իրականում տեղյակ չէ, թե Սիրիայի բանտերում լիբանանցի քանի բանտարկյալներ կան։ Սիրիան եւ Սիրիամետ նախագահ Էմիլ Լահուդը ժխտել են նման բանտարկյալների գոյությունը։ Նրանք պնդում էին, որ քաղաքական բոլոր բանտարկյալներն ազատ են արձակվել 2000 թվականի դեկտեմբերին։

՚՚Սա մեր կազմակերպութունն է, Սոլիդե-ն, որն աջակցում է բանտարկված եւ աքսորված լիբանանցիներին՚՚։

Ղազի Աադը 15 տարի աշխատել է կալանավորների ընտանիքների հետ։ Նա ասում է, թե իր կազմակերպությունն ունի Սիրիայի բանտերում գտնվող 176 կալանավորների տվյալները՚՚։

՚՚Բանտում գտնվում են Լիբանանի քաղաքական բոլոր կուսակցությունների եւ ազգությունների ու դավանանքի գործիչներ, դրուզներ, շիաներ, քրիստոնյաներ՚՚։

Երբ հարցրեցին, թե Սիրիան ինչու՞ պետք է այդքան երկարատեւ ժամանակ պահի քաղաքական բանտարկյալների, պարոն Աադն ասաց.

՚՚Դրա նպատակը երկյուղի մթնոլորտ ստեղծելն է։ լիբանանցիներին ամեն րոպե երկյուղի մեջ պահելն ու հնազանդության հարկադրելն է՚՚։

Սակայն վերահսկողությունը թուլանում է։ Բանտարկյալների ընտանիքների բողոքի վերջին ցույցը ցրեցին ջրի հզոր շիթերով ու ոստիկանական ուժերով։ Սակայն ընտանիքները հավաքվել են Բեյրութի Մարտիրոսվածների հրապարակում դաշնամուրի համերգի։ Նրա՛նք էին, որ միջազգային համայնքի վրա ճնշում գործադրեցին եւ պահանջեցին լիբանանցի բանտարկյալներին բանտերից ազատ արձակել ու Լիբանանից ամբողջովին դուրս բերել Սիրիայի զորքերը։

XS
SM
MD
LG