Մատչելի հղումներ

Իրաքում ալ-Քաիդայի ղեկավարի որոնումները շարունակվում են  - 2005-03-08


ԱՄՆ-ի Էյ-Բի-Սի եւ Սի-Էն-Էն լրատվական գործակալությունները ձեռք են բերել Աբու Մուսաբ Ալ-Զարքավիի ամենաթարմ պատկերները։

Սրանք թերեւս Աբու Մուսաբ Ալ Զարքավիի ամենահստակ պատկերներն են, մի անձ՝ որն ԱՄՆ-ի պաշտոնատարների կարծիքով Իրաքում ապստամբների կողմից կատարվող հարձակումների մեծամասնության կազմակերպիչն է։ Էյ-Բի-Սի լրատվական գործակալությունը հայտնել է թե պատկերները, ուր Զարքավին ունի հարդարված մորուք եւ կարծես զրուցում է ինքնությունն անհայտ մարդկանց հետ, ստացվել են անցած նոյեմբերին կատարված տեսաժապավենից։ Կենտրոնական Հետախուզական Վարչության նախկին պաշտոնատարներից Վինս Քանիսթրատոն ասում է։

՚՚Այս ամենը լրացնում է շատ ավելի որակյալ պատկերը, թե ինչպիսի տեսք ունի, ուր է գնում, ինչ է անում։ Դա դյուրացնում է նրան գտնելը՚՚։

Զարքավիին պատասխանատու են համարում Իրաքում բազմաթիվ ռմբահարումների ու գլխատումների համար։ Նախագահ Բուշն անցած շաբաթ հաստատեց ԱՄՆ-ի հետախուզության տեղեկությունները, որոնց համաձայն Բին Լադենը ծրագրում է Զարքավիի միջոցով նոր հարձակումներ գործել ԱՄՆ-ի տարածքում։

՚՚Բին Լադենն առկա է ետին պլանում, սակայն այժմ ավելի շատ անվանապես է ղեկավար, ավելի շատ խորհրդանիշ է՚՚։

Ալ-Զարքավիին հետապնդումները մինչեւ այժմ արդյունք չեն տվել։ Որոշ դեպքերում դաշնադրային զինուժերը մի քանի րոպեով են ուշացել նրան կալանելուց։

՚՚Թվում է, թե նա մշտապես զգոն է իր տեղը գտնելու դաշնադրային զինուժերի գործողություններից՚՚։

Զարքավիի պատկերները ստացվել են, մինչ նրա ՚՚Ալ-Քաիդան Իրաքում՚՚ խումբը ստանձնեց անցնող երկուշաբթի Բաքուբա քաղաքում կատարված մի քանի հարձակումների պատասխանատվությունը։

XS
SM
MD
LG