Մատչելի հղումներ

Միացյալ Նահանգների օգնությունը հարավ-արեւելյան Ասիայում երկրաշարժից եւ ցունամիից տուժածներին - 2004-12-30


Նախագահ Բուշն ասում է, թե Միացյալ Նահանգները զորավիգ կկանգնի հարավ-արեւելյան Ասիայում երկրաշարժից եւ ցունամիից տուժածներին։

Նախագահն ասաց, թե դա մարդկային պատկերացումից վեր աղետ էր։ Պարոն Բուշն ավելացրեց.

"Կարեւոր է, որպեսզի աշխարհն իմանա, որ մեր կառավարությունը հանձնառու է եւ կշարունակի օգնել տուժածներին"։

Ողբերգության մասին իր հրապարակային հայտարարություններում պարոն Բուշն անդրադարձել է մարդկանց կյանքի եւ ունեցվածքի կորստի խնդրին։ Նախագահը երեկ հայտարարեց, որ օգնությունը կարիքավորներին հասցնելու համար Ամերիկան աշխատում է Հնդկաստանի, Ավստրալիայի եւ Ճապոնիայի հետ։ Նա ասաց, թե Միացյալ Նահանգների օգնությունը կգերազանցի խոստացված 35 միլիոն դոլար գումարը։ Պարոն Բուշը նշեց.

"Չնայած դանդաղորեն, սակայն խնդրի ծավալն անկասկած հայտնի կդառնա ենթակառույցներն ու համայնքը վերակառուցելիս, որպեսզի տուժած երկրներին օգնենք ոտքի կանգնելու"։

Նախագահը նաեւ ասաց, որ թերեւս անհրաժեշտ է ստեղծել նախագզուշացման համաշխարհային համակարգ ցունամիի դեպքում երկրներին զգուշացնելու համար։ Նման համակարգ չկար անցած կիրակի ցունամիի հարվածած գոտում։

XS
SM
MD
LG