Մատչելի հղումներ

Վաշինգտոնում հաստատված Ժողովրդավարության ազգային հաստատության ամենամյա պարգեւների հանձնումը  - 2004-12-08


Երկուշաբթի օրը Ժողովրդավարության ազգային հաստատությունում ամենամյա պարգեւներ հանձնվեցին աշխարհի տարբեր երկրների ժողովրդավարության ջատագովներին։

Ժողովրդավարության ազգային հաստատության նախագահ Մադըլին Օլբրայթը կազմակերպության բարձրագույն պարգեւը հանձնեց աշխարհի տարբեր երկրներում ժողովրդավարության առաջընթացին սատարած ամերիկացի երկու եւ օտարերկրյա յոթ ղեկավարների։

ԱՄՆ-ի սենատորներ Ռիչարդ Լուգարին եւ Ջոզեֆ Բայդընին արժանվույնը հատուցվեց աշխարհում ժողովրդավարությունն առաջ մղելու իրենց ջանքերի համար։ Սենատոր Բայդընն ասաց, որ դա կյանքի եւ մահու խնդիր է։

Սենատոր Բայդընը նշեց. “ԱՄՆ-ում սխալ կողմում հայտնվելը կհասցնի պարտության եւ աշխատանքից զրկվելուն, իսկ աշխարհի այլ երկրներում դրա դիմաց մահ է սպառնում։”

Վրաստանի վարչապետ Զուրաբ Ժվանիան պարգեւատրվեց 2003 թվականի “Վարդերի հեղափոխության” ժամանակ իր ունեցած դերի համար։ Նա անդրադարձավ Ուկրաինայում ժողովրդավարության հաստատաման համար մղվող պայքարին։

Պարոն Ժվանիան ասաց. “Նրանք պայքարում են ո՛չ միայն Ուկրաինայում ազատության համար։ Ցանկանում եմ նշել, որ նրանք պայքարում են ամբողջ տարածաշրջանի պայծառ ապագայի համար։ Ուկրաինայում ժողովրդավարության հաղթանակը կհանգեցնի այսպես կոչված ետ-խորհրդային պատվարի փլուզմանը։”

Սենեգալի նախագահ Աբդուլայե Վահդը պարգեւատրվեց աֆրիկյան մայրցամաքում ժողովրդավարության առաջ մղման համար։

Իսկ Լեհաստանի նախկին արտգործնախարար Բրոնիսլավ Ջերեմեկը պարգեւատրվեց Լեհաստանի համերաշխության շարժմանն իր հանձնառության եւ Եվրոպայում ժողովրդավարության կայացման գործում ունեցած ներդրման համար։

Պարոն Ջերեմեկը նշեց. “Մեր փափագած երազանքներն իրականացան։”

Արեւելյան Թիմորի նախագահ Շահնա Գուշմաոյին արժանվույնը հատուցեցին 1999 թվականին Ինդոնեզիայի հետ խաղաղության գործընթացում ունեցած իր դերի համար, որի արդյունքում ստեղծվեց աշխարհի նորագույն երկիրը։

XS
SM
MD
LG