Մատչելի հղումներ

ԱՄԵՐԻԿԱՅԻ ՁԱՅՆ հեռուստահանդես Օգոստոսի 16-20 - 2004-08-19


ԱՄԵՐԻԿԱՅԻ ՁԱՅՆ Հեռուստահանդես

ՀՈՒԼԻՍԻ 16-ՀՈՒԼԻՍԻ 20 կարող եք դիտել հետեւյալ տեսանյութերը

1. Երկու օր առաջ Աթենքում սկսվեցին ամառային օլիմպիական խաղերը… սակայն անվտանգության խիստ միջոցառումներն այնքան էլ խոսումնալից չեն տնտեսական աճի համար։

2. Նախագահ Ջորջ Բուշը պատրաստվում է հակադարձել դեմոկրատական կուսակցության համագումարում իր հասցեին արված քննադատությունները։

3. Վերստին անվտանգության խիստ միջոցառումներ են իրագործվում Նյու Յորքում եւ Վաշինգտոնում, նոր բացահայտումներից հետո, թե Ալ-Քաիդան պատրաստվում է նոր հարձակումների։

4. Վերջին հարցախույզները ցույց են տալիս, որ Ջորջ Բուշն ու Ջոն Քերրին գրեթե հավասարապես են արժանանում քվեատուների ձայներին, ուստի նախագահական ընտրության ժամանակ խիստ կարեւորվելու են ազգային փոքրամասնությունների քվեաձայները։

5. ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշը կոչ է անում ստեղծել ազգային հետախուզության տնօրենի հաստիք, ինչպես առաջարկել է սեպտեմբերի տասնմեկի գործը հետաքննող հանձնախումբը։

6. Մի նոր ուսումնասիրություն ցույց է տալիս, որ Աֆղանստանում տեղի ունեցած քսանամյա պատերազմն ու թալեբանյան վարչակարգի ճնշումները հոգեկան խեղումներ են առաջացրել բնակչության շրջանում։

XS
SM
MD
LG