Մատչելի հղումներ

ԳԵՐՀԱՐԴ ՇՐՅՈԴԵՐՆ ՈՒ ՋՈՐՋ ԲՈՒՇՆ ԻՐԵՆՑ ՀԱՆՁՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ - 2004-03-04


ՇՐՅՈԴԵՐ-ԲՈՒՇ. Գերմանիայի կանցլեր Գերհարդ Շրյոդերը նախագահ Ջորջ Բուշի հետ վերջերս հանդիպեց Սպիտակ Տանը։ Երկու ղեկավարներն էլ հաստատեցին, որ գերմանա-ամերիկյան հարաբերությունների հիմքը մնում է հանձնառությունը ազատ եւ բաց շուկաների կողմից ուղեկցվող ժողովրդավարությանը, կարգ ու կանոնին ու տնտեսական հնարավորություններին։ Այդ հանձնառությունը վերաբերում է նաեւ Իրաքին եւ Աֆղանստանին, հայտնել է պարոն Շրյոդերը։

՚՚Միացյալ Նահանգներն ու Գերմանիան չափազանց շահագրգռված են ականատես լինելու կայուն եւ ժողովրդավարական Իրաքի ստեղծմանը։ Աֆղանստանում Գերմանիայի խաղացած գլխավոր դերը մեր կատարած ներդրումն է։ Սա ներդրում է, որ մենք նաեւ կատարում ենք միջազգային ահաբեկչության դեմ պայքարում եւ մտադիր ենք շարունակել դա՚՚,-ասել է պարոն Շրյոդերը։

Նախագահ Բուշն ու կանցլեր Շրյոդերը խոստացել են ջանքեր գործադրել եւ Աֆղանստանում անվտանգություն հաստատել, ՆԱՏՕ-ի Միջազգային անվտանգության օգնության զինուժն ընդլայնելու միջոցով։ Հույս է առկա, որ այս տարվա հունվարին Աֆղանստանի նոր սահմանադրության շուրջ մի համաձայնության հանգելը հիմք կստեղծի 2004 թվականի հունիսին ազատ եւ արդար ընտրությունների կայացման համար։ Նախագահ Բուշն ու կանցլեր Շրյոդերը նաեւ վերահաստատել են երկու պետությունների՝ Իսրայելի ու Պաղեստինի կողք-կողքի խաղաղության ու անվտանգության մեջ ապրելու իրենց նախատեսումը։ Նախագահ Ջորջ Բուշը հայտնել է, թե կասկած չպետք է լինի, որ արաբական երկրների ժողովուրդներն ի վիճակի են ստեղծելու ժողովրդավարական կառավարություններ։

՚՚Կարծում եմ, ազատությունը յուրաքանչյուրի ոգու անկապտելի մասն է եւ անհրաժեշտ կառույցն ու անհրաժեշտ հաստատություններն ունենալու դեպքում մարդիկ իրենք կարող են կառավարել իրենց երկիրը։ Ինքն իրեն կառավարող Մերձավոր Արեւելքը, որը հիմնված կլինի ազատության եւ ժողովրդավարության վրա, աշխարհն ավելի խաղաղ կդարձնի։ Սա ժառանգություն է, որի վրա մենք պետք է աշխատենք որպեսզի օգնենք փոխել բռնարարքների, երկյուղի ու հույսերը խորտակելու սովորությունները որոնք Մերձավոր Արեւելքում տարածում են ահաբեկչություն՚՚,-ասել է պարոն Բուշը։

Միացյալ Նահանգներն ու Գերմանիան անցյալում տարակարծություններ են ունեցել։ Սակայն նախագահ Բուշը հայտնել է հետեւյալը. ՚՚Մենք երկուսս էլ հանձնառություն ենք ստանձնել մեր տարակարծությունները մոռանալ եւ առաջ անցնել։ Գերմանիան կարեւոր երկիր է։ Եւ կարեւոր է, որպեսզի Ամերիկան լավ հարաբերութուններ ունենա Եւրոպայի հետ՚՚,-ասել է պարոն Բուշը։

XS
SM
MD
LG