Մատչելի հղումներ

Մարսի մակերեւույթի առաջին լուսանկարները - 2004-01-06


Միացյալ Նահանգների օդագնացության եւ տիեզերքի ուսումնասիրման գործակալության, կրճատ ՆԱՍԱ-ի պաշտոնատարները հայտնել են, թե Մարսի վրա վայրէջք կատարած ինքնագնացն երկիր է ուղարկում կարմիր մոլորակի մակերեւույթի առաջին գունավոր լուսանկարները։ Միացյալ Նահանգների օդագնացության եւ տիեզերքի ուսումնասիրման գործակալության, այն է ՆԱՍԱ-ի պաշտոնատարները շարունակում են զարմանալ եւ հիանալ Մարսի մակերեւույթին ինքնագնացի կատարած վայրէջքով։ Սթիվըն Սքույրեսը Մարսի առաքելության գիտնականների խմբի ղեկավարն է։ Լոս Անջելեսի արվարձաններից մեկում հաստատված ՆԱՍԱ-ի ռեակտիվ շարժիչների փորձակայանի ինժեներները եւ գիտնականները բարձրաձայն բացականչություններով ողջունեցին, երբ Սփիրիթ կոչվող ինքնագնացը յոթ ամսում 483 միլիոն կիլոմետր ուղի հաղթահարելուց հետո վայրէջք կատարեց Մարսի մակերեւույթին։ Լուսանկարները վկայում են, որ Մարսի մակերեւույթը ծածկված է փոքր ապարներով։ Քոռնելիի համալսարանի աստղագետ պարոն Սքույրեսը Մարսի մակերեւույթի առաջին լուսանկարների առնչությամբ հայտնել է հետեւյալը.

՝՝Իմ կարծիքով, ինձ համար չափազանց անսովոր է Մարսի մակերեւույթի խոշոր գլաքարերից զուրկ լինելը կամ առնվազն դրանցից զուրկ լինելը մեր անմիջական տեսադաշտում։ Եվ դա հիանալի նորություն է, քանի որ խոշոր գլաքարերը կարող են խոչընդոտել մեր ինքնագնացի ուղին՝՝,- ասում է պարոն Սքույրեսը։

Պաշտոնատարները հայտնել են, թե մինչ մոլորակի այլ վայրեր շարժվելը՝ ինքնագնացը Մարսի մակերեւույթի վրա վայրէջք կատարած իր վայրում կմնա ինն օր, որպեսզի համոզվեն, որ բոլոր սարքերն աշխատում են անխափան։ Ինքնագնացը Մարսի մակերեւույթից քարեր կհավաքի եւ դրանք կուսումնասիրի ջրի առկայության հետքեր հայտնաբերելու համար, որը կյանքի գոյության էական բաղադրամասն է։

XS
SM
MD
LG