Մատչելի հղումներ

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ - 2003-12-18


Ամբողջ աշխարհը ողջունել է Իրաքի նախկին բռնակալ Սարամ Հուսեյնի կալանումը։ Միացյալ Նահանգներեի կողմից ղեկավարվող դաշնադրային ուժերը Սադամին հայտնաբերեցին իր հայրենի Տիգրիտ քաղաքի մոտ, դեկտեմբերի 13ին։ Նա թագնված էր մի փոսի մեջ, ընդամենը մեկ մղոն հեռու այն ճոխ պալատներից, որոնք կառուցել էր հենց ինքը, Իրաքի ժողովրդի հարստություններով։

Միացյալ Նահանգների գեներալ լեյտենանտ Ռիկարդո Սանչեզն ասել է, թե չի կարելի ակնկալել, որ Սադամ Հուսեյնի կալանումը վերջ կդնի իշխանությունից դուրս մղված Բաաթիստների վարչակազմի անդամների կողմից կատարվող ահաբեկչական հարձակումներին։ Սակայն գեներալ Սանչեզն ասել է, որ Սադամի կալանումը սկիզբը կնկատվի Իրաքի ժողովրդի վերահաշտեցման ջանքերի։

Արաբ լրագրող Սաիդ Սադեկ Ամինն ասել է, թե Սադամ Հուսեյնի նվաստացուցիչ կալանումը կարող է նվազեցնել բռնատիրությամբ իշխողների խանդավառությունը Մերձավոր Արեւելքի այլ շրջաններում։ Նա ասել է.

՝՝Ես հուսով եմ, որ սա կհուշի բռնակալներին, որ վերանայեն իրենց գաղափարները անսահման իշխանության, ինչպես նաեւ ժողովրդի կամքին հակառակ իշխելու, ընտրություններում խարդախելու, բարեփոխումները մերժելու եւ ընդանրապես այն պատճառաբանությունների վերաբերյալ, որ նրանք օգտագործում են ժողովրդավարությունն արգելելու համար։ Ստերի վրա հիմնված իշխանությունը դիմակազերծվել է՝՝,- ասել է լրագրող Ամինը։

՝՝Համաս՝՝ կոչվող պաղեստինյան ահաբեկչական խմբի ղեկավար Աբդել Ազիզ Ռանտիսսին, մեկն է նրանցից, ովքեր չեն ըմբռնել Սադամի կալանման իմաստը։ Համասը մեկն է այն ահաբեկչական խմբերից, որի անձնասպան ռմբահարումներին Սադամ Հուսեյնը աջակցում էր։ Սակայն նման խմբեր, ինչպես բազմաթիվ պաղեստինցիներ սկսում են ըմբռնել, թշվառությունից բացի ոչինչ չեն բերել իրենց ժողովրդին, չնայած իրենց այն հայտարարություններին, թե ջանում են բարելավել իրենց ժողովրդի կյանքի պայմանները։

՝՝Սադամ Հուսեյնի չար վարչակազմի պարտությունն ու նրա կալանումը իրականացան շնորհիվ համբերատար, վճռորոշ եւ կենտրոնացած գործողությունների՝՝,- ասել է նախագահ Ջորջ Բուշը։

՝՝ Եւ դա՛ է առաջ ընթանալու մեր ռազմավարությունը։ Ահաբեկչության դեմ պատերազմը տարբեր բնույթի պատերազմ է, որը տարվում է քայլ առ քայլ կալանումներով եւ հաղթանակներով։ Մեր անվտանգությունը երաշխավորված է մեր համառությամբ եւ մեր հաստատակամությամբ, այն հարցում, որ հաջողությունը ազատության մեջ է՝՝,- ասել է նախագահ Բուշը։

Միացյալ Նահանգները, ասել է նա, չի մեղմացնի իր գործողությունները, մինչեւ որ այս պատերազմում չհաղթի։

XS
SM
MD
LG