Մատչելի հղումներ

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ - 2003-12-09


ՄԵԾԱՐՎՈՒՄ Է ԿՈՒԲԱՑԻ ԼՐԱԳՐՈՂԸ

Ազատության համար մղվող խաղաղ պատերազմը Կուբայում ծավալել են այն արայք ու կանայք, ովքեր հանձնառություն են ստանձնել հիմնական իրավունքների նկատմամբ։ Այդ հիմնական իրավունքների թվում է մամուլի ազատությունը։

Կուբայական վարչակարգը վերահսկում է բոլոր տպագիր եւ եթերային զանգվածային հանրային հիմնական տեղեկատվության լրատվամիջոցները, որպեսզի կարողանա պարտադրել Կուբայի վարչակարգի տեսակետները։ Զանգվածային լրատվամիջոցները գործում են խիստ հսկողությամբ եւ պետք է արտացոլեն վարչակարգի տեսակետները։ Փաստորեն Կուբայի սահմանադրության մեջ ասված է, որ զանգվածային լրատվամիջոցները պետական սեփականություն են եւ չեն կարող դառնալ մասնավոր ունեցվածք։ Կուբայի պետական անվտանգության գործակալները շարունակում են հալածել, կալանել եւ սպառնալ անկախ լրագրողներին, ովքեր չեն հետեւում կուսակցության ուղեգծին եւ տալիս են արդար ու ճշգրիտ տեղեկություններ։

Լրագրողների պաշտպանության կոմիտեն վերջերս մեծարեց մի կուբացու եւ երեք այլ լրագրողների, ովքեր իրենց նվիրել են այն սկզբունքին, որ բոլոր մարդիկ իրավունք ունեն հետամուտ լինելու, ստանալու եւ կիսելու լուրերն ու տեղեկությունները։ Մինչեւ 1995 թվականին Կուբա Պրես անվամբ լրատվական անկախ գործակալությունում աշխատելը, Մանուել Վասկեզ Պորտալը եղել է պետական մի շարք պարբերականների թղթակից։ Չորս տարի անց նա օգնեց ԳՐՈՒՊՈ ԴԵ ՏՐԱԲԱՅՈ ԴԵԿՈՐՈ անվամբ լրատվական անկախ գործակալության հիմնադրմանը։ Անցյալ մարտ ամսին պարոն Վասկեզ Պորտալը ձերբակալվեց, երբ Կուբայի կառավարությունը սկսեց զանգվածային ճնշումներ գործադրել անկախ մամուլի եւ ընդդիմության դեմ։ Նա շարունակում է մնալ բանտում, ուր կրում է բոլորովին կեղծ մեղադրանքով իրեն տրված տասնութամյա բանտարկության ժամկետը։

Կուբայում կատարված ճնշման հետեւանքով ձերբակալվեցին քսանութ լրագրողներ, ստանալով տասնչորսից մինչեւ քսանյոթ տարվա պատժաժամկետներ։ Լրագրողների պաշտպանության կոմիտեի գործադիր տնօրեն Ան Քուփըրն Ամերիկայի ձայնին տեղեկացրեց, որ աշխարհը պետք է լրջորեն ուշադրություն դարձնի բոլոր երկրների, այդ թվում Կուբայի լրագրողների դեմ կառավարությունների կողմից գործադրվող ճնշումներին։ Նա ասում է. ՚Մենք հուսով ենք, որ լուսարձակի տակ կվերցնենք ոչ միայն Մանուել Վասկեզի խնդիրը, այլ նաեւ ավելի քան երկու տասնյակ կուբացի լրագրողներինը, ովքեր տառապում են բանտերում, սոսկ այն պատճառով, որ փորձում են լուրեր հաղորդել Կուբայից՚։

Հստակորեն, կենսական անհրաժեշտություն է սույն խնդրի մասին այնքան երկար ժամանակ խոսելը, մինչեւ որ Կաստրոյի վարչակազմը ազատ արձակի անարդարացիորեն բանտարկվածներին եւ հարգի Մանուել Վասկեզի նման լրագրողների իրավունքները։ Ինչպես նախագահ Բուշն ասաց. ՚ժողովրդավարական արժեքներ ստեղծող գործիչների աջակցության վրա մեր աջակցության կենտրոնացումը երկար ժամանակ ունի անցնելու մինչեւ Կուբայում ժողովրդավարական փոխանցում կատարվելը՚։

XS
SM
MD
LG