Մատչելի հղումներ

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ - 2003-12-01


Նոյեմբերի երկուսի խորհրդարանական ընտրություններից հետո Վրաստանի նախագահ Էդվարդ Շեվարդնաձեն հրաժարվեց իր պաշտոնից։ Ընտրախարդախումների մասին եղած ամբաստանությունները հազարավոր ցուցարարների նախկին խորհրդային այդ հանրապետության փողոցները մղեցին։ Նախագահ Շեւարդնադձեի հրաժարականը ստեղծված ճգնաժամին խաղաղ լուծում բերեց։

Շնորհիվ նախագահ Շեվարդնաձեի Վրաստանն անցավ քաղաքացիական պատերազմի եւ քաղաքական բռնությունների բովից եւ դարձավ միջազգային համայնքի գնահատված անդամը եւ ավելի վաղ, որպես Խորհրդային Միության արտաքին գործոց նախարար, պրն. Շեվարդնաձեն կարեւոր դեր խաղաց Արեւմուտքի հետ հարաբերությունները բարելավելու, եւ դրանով իսկ ՝՝Սառը պատերազմին՝՝ վերջ դնելու գործում։

Ժամանակավոր նախագահ Նինո Բուրջանաձեն խոստացել է Վրաստանում նոր ընտրություններ կայացնել 45 օրվա ընթացքում։ Նա ասում է. ՝՝Ես իմ լավագույնը կանեմ երկրում իրական ժողովրդավարական մթնոլորտ ստեղծելու համար։ Ես իմ լավագույնը կանեմ երկրում խաղաղություն եւ կայունություն ստեղծելու համար։ Այժմ շատ կարեւոր է փողոցներում օրենքի իշխանություն հաստատելը՝՝։

Միացյալ Նահանգները երկար ժամանակից ի վեր նեցուկ է կանգնել Վրաստանում տեղի ունեցող ժողովրդավարական բարեփոխումներին։ Վերջերս տեղի ունեցած ընտրությունների ժամանակ Միացյալ Նահանգները օգնել է ընտրական մարմինների վերապատրաստման գործում, ազատ եւ արդար ընտրական գործընթաց խթանելու հույսերով։ Արդյունքները մեծապես անմխիթարական էին։ Ահա թե ինչու վրացիները պետք է նոր ընտրություններ անցկացնեն։ Միացյալ Նահանգները դարձյալ կոչ է անում բոլոր կուսակցություններին, որ աշխատեն ընտրությունները ազատ եւ արդար դարձնելու ուղղությամբ։

XS
SM
MD
LG