Մատչելի հղումներ

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ - 2003-11-13


Մերձավոր Արեւելքի բազմաթիվ մահմեդական երկրներում եւ այլուր կանայք զրկված են մարդու հիմնական իրավունքներից , ներառյալ պատշաճ կրթություն ստանալու հնարավորությունից։ Որոշ դեպքերում, ինչպես Աֆղանստանում, ասել է նախագահ Ջորջ Բուշը, կանայք տառապել են բռնակալական ահաբեկչության գաղափարախոսությունից։ Այդ մասին նախագահ Բուշն ասել է. ՝՝Թալեբանի նման խարդախ իշխանավորները կրոնական կեղծ բարեպաշտության իրենց տարբերակն են ցույց տալիս, կանանց հրապարակավ ծեծի ենթարկելով, դաժանորեն ճնշելով որեւէ կարգի այլախոհություն եւ աջակցելով ահաբեկիչներին, ովքեր մարդկանց զինում եւ վարժեցնում են անմեղ անձանց սպանելու՝՝,- ասել է նախագահ Բուշը։

Աֆղանստանում Թալեբանի վարչակարգն այժմ տապալված է եւ կանայք հնարավորություն ունեն երկրի հասարակության մեջ կարեւոր դեր ստանձնելու։ Նրանք որպես մասնագետներ աշխատում են կրթության եւ առողջապահության բնագավառներում եւ մեծ հետաքրքրություն են ցուցաբերում իրենց գրագիտության աստիճանի բարձրացման դասընթացների եւ վերապատրաստման այլ ծրագրերի նկատմամբ։

Դեկտեմբերին Քաբուլում իր աշխատանքները կսկսի 5ՕՕ անդամանոց Սահմանադրական Լոյա Ջիրգան, Աֆղանստանի ազգային ժողովը, նոր սահմանադրություն վավերացնելու համար։ Ակնկալվում է, որ պատգամավորների մօտ 2Օ տոկոսը կլինեն կանայք։ Առաջարկված օրինագիծը բոլոր քաղաքացիների, թե՛ տղամարդկանց եւ թե՛ կանանց իրավունքների պաշտպանության կոչ է անում։ Օրինագիծը պատգամավորական աթոռներ է երաշխավորում կանանց երկպալատային խորհրդարանում, ինչպես նաեւ կանանց իրավունք է վերապահում քվեարկելու եւ պաշտոնի ձգտելու։

Հաջողակ են համարվում այն հասարակությունները, որոնք ճանաչում են կանանց իրավունքները։ Աֆղանստանն այժմ գտնվում է կանանց վիճակի բարելավման ուղու վրա։ Նախագահ Բուշն ասել է, թե այլ երկրներ եւս, ինչպես օրինակ Մարոկոն է, սկսում են հասկանալ փոփոխության անհրաժեշտությունը եւ սկսում են դրական քայլեր կատարել այդ ուղղութեամբ։ Նախագահ Բուշն ասել է.

՝՝Մարոկոյի նոր խորհրդարանը բազմատարր է։ Մոհամմեդ թագավորը հորդորել է ընդլայնել կանանց իրավունքները։ Վերջինս բարեփոխումների մասին խորհրդարանում ունեցած բացատրական իր ելույթում ասել է. ՝՝ Ինչպե՞ս կարող է մի հասարակություն առաջադիմություն կատարել, եթե կանայք, ովքեր կազմում են երկրի բնակչության կեսը, հասկանում են, որ իրենց իրավունքները ոտնահարվում են, որ իրենք տառապում են անարդարության, բռնության եւ անուշադրության հետեւանքով՝՝։

Ինչպես նախագահ Բուշն է ասել, ՝՝մահմեդական երկրների ապագան կբարելավվի հօգուտ բոլորի, կանանց լիակատար մասնակցության շնորհիվ՝՝։

XS
SM
MD
LG