Մատչելի հղումներ

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ - 2003-10-22


Միացյալ Նահանգների ու այլ երկրների պաշտոնատարները դատապարտել են Մալայզիայի վարչապետ Մահաթիր Մոհամադի հակա-սեմական հայտարարությունները։ Նա այդ հայտարարություններն արել է Հոկտեմբերի 16ին Իսլամական երկրների Կազմակերպության խորհրդաժողովի բացման ելույթում։ Մալայզիան հյուրընկալել է երկօրյա խորհրդաժողով, մեծ թվով մահմեդական բնակչություն ունեցող երկրների ավելի քան 3Օ պետական ղեկավարների մասնակցությամբ։

Խոսելով Երկրորդ Համաշխարհային պատերազմում Նացիական Գերմանիայի կողմից կատարված ողջակիզման մասին վարչապետ Մահաթիրն ասել է,- ՝՝12 միլիոն հրեաների միջից եվրոպացիք սպանել են 6 միլիոնին։ Սակայն այսօր հրեաները փոխանորդների միջոցով իշխում են աշխարհում։ Նրանք ուրիշներին են ուղարկում, որ կռվեն եւ զոհվեն իրենց համար՝՝,- ասել է նա։

Դավադրություն վաճառող այսպիսի հայտարարությունները թե անհեթեթ եւ թե թունուտ են։ Սակայն, Միացյալ Նահանգների արտաքին գործոց նախարարության խոսնակ Ադամ էրելիի կարծիքով, այս առաջին անգամը չէ, որ Պրն Մահաթիրը նմանօրինակ ակնարկներ է արել։ Նա ասել է. ՝՝Եկեք հստակ լինենք։ Այդ ակնարկները վիրավորական ու գրգռիչ են, եւ մենք, ըստ արժանվույն, դրանք արհամարհում եւ ծաղրում ենք՝՝,- ասել է Ադամ Էրելին։

Այլ երկրներ նույնպես դատապարտել են այս հայտարարությունները։ Ֆրանկո Ֆրաթինին, որը Իտալիայի արտաքին գործոց նախարարն է ասել է թե Մալայզիայի վարչապետը, իր բառերով, ՛՛օգտագործել է խիստ վիրավորական արտահայտություններ... որոնք խորապես հակա-սեմական էին՝՝։ Ջան Հաուրդը, որը Ավստրալիայի վարչապետն է ասել է, իր բառերով ՝՝ որեւէ հայտարարություն, որը աշխարհը բաժանում է հրեա եւ ոչ-հրեա խմբավորումների, պատմականորեն անարդարացնելի եւ սխալ է, անկախ նրանից, թե ով եւ որտեղ է արել այդ հայտարարությունը, որը ավստրալիացիների մեծամասնությունը դիտում է գարշանքով՝՝,- ասել է վարչապետ Հաուըրդը։

Մալայզիայի վարչապետ Մահաթիրի բեվեռացնող հռետորության ամենացավալի կողմերից մեկն այն է, որ այն արվել է նույն ելույթում, ուր նա մահմեդականներին կոչ է արել ընդդիմանալ ինքնասպան ռմբահարումներին եւ ահաբեկչության այլ գործողություններին։ Սակայն այդ պատգամը անհասկանալի է դարձել նրա հակա-սեմական հայտարարությունների հետեւանքով, որոնք կարելի է դիտել որպես հրեաների դեմ ատելության եւ բռնությունների ուժգնացման խրախուսում։

XS
SM
MD
LG