Մատչելի հղումներ

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ - 2003-10-20


Ահմեդ եւ Մուհամեդ Իբրահիմները երկամյա երկվորյակ եղբայրներ են, ովքեր ծնվել են իրար միացած գլուխներով։ 2ՕՕ3 թվականի Հոկտեմբերի 12ին, Տեխասի նահանգի Դալաս քաղաքում Առողջապահության Մանկական Կենտրոնում տեղի ունեցած 26-ժամյա վիրահատությամբ բժիշկները հաջողությամբ անջատել են նրանց գլուխները։ ՝՝Ահմեդն ուՄոհամեդն այժմ շատ մոտ են անկախ ապրելակերպ ունենալուն՝՝,- ասել է երկվորյակների բժիշկ Ջիմ Թամըսը, որը մեկն է այն 6Օ բժիշկներից ովքեր զբաղվում են նրանց խնամքով։

Վիրահատության ամենադժվար մասը երկվորյակների արյունատար անոթների կույտը իրարից բաժանելն էր։ Վիրաբույժները պատվաստված մաշկ են օգտագործել երկվորյակների գլուխների վերքերը ծածկելու համար։ Տեխասի մի ընկերության տրամադրած բժշկական սարքավորումները, որոնք նախագծված են եղել հատկապես այս վիրահատության համար, մեծապես նպաստել են այդ գործողության հաջողությանը։ Սակայն երկվորյակների լիակատար ապաքինման համար անհրաժեշտ են լինելու հավելյալ վիրահատական գործողություններ։ Բժիշկ Թամըսն այս մասին ասել է. ՝՝Ոչ մի դեպքում չի կարելի ասել, որ երկվորյակներին սպառնացող վտանգը վերացած է։ Ավարտվել է գործողությունների մեկ փուլը միայն եւ նրանք այժմ մուտք են գործում մի նոր փուլ, որը տարբեր բնույթի է, եւ շատ դեպքերում աննախադեպ ու հնարավոր բարդություններով լի ՝՝,- ասել է բժիշկ Թամըսը։

Ահմեդի եւ Մուհամեդի համար սա եղել է երկար ճանապարհորդություն՝ Եգիպտոսի Լուքսոր քաղաքի մօտ գտնվող Կուհս գյուղից։ 2ՕՕ2 թվականի հունիս ամսին, նրանք բուժման համար բերվեցին Միացյալ նահանգներ, Դալլասում գտնվող WORLD CRANIOFACIAL FOUNDATION բարեգործական կազմակերպության հովանավորությամբ, որը երեխաներին օգնում է նմանօրինակ վիրահատություններով։ Նրանց ուղեկցել էին երեք մանկաբույժներ Կահիրեյի համալսարանից եւ մանկական հիվանդությունների երկու բուժքույրեր։ Երկվորյակների հայրը, Իբրահիմ Մուհամեդ Իբրահիմը Միացյալ Նահանգներ էր եկել ավելի ուշ, իր երեխաների հետ լինելու համար։ Իսկ նրա կինը մնացել էր Եգիպտոսում մյուս երկու երեխաներին խնամելու համար։

Միացյալ Նահանգները վաղուց ի վեր առաջատարն է բժշկագիտության եւ տեխնոլոգիայի այն բնագավառում, որը հնարավոր է դարձրել Ահմեդի եւ Մուհամեդի միացած գխուխների անջատումը։ Շնորհիվ բազմաթիվ բարեգործական նվիրատուների առատաձեռնության, ամերիկացիք բժշկական հրաշքների խոստումը մեծ ուրախությամբ կիսում են ամբողջ աշխարհի հետ։

XS
SM
MD
LG