Մատչելի հղումներ

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ - Հյուսիսային Կորեայի միջուկային սպառնալիքը - 2003-10-14


Հյուսիսային Կորեան վերստին հայտարարել է, որ ՚՚հաջողությամբ ավարտել է մոտավորապես ութը հազար միջուկային խարամաձողերի վերամշակումը, եւ այս նյութն օգտագործում է միջուկային զենքեր պատրաստելու համար։ Միացյալ Նահանգների արտաքին գործոց նախարար Քոլին Փաուելը հայտնել է, թե չնայած Հյուսիսային Կորեայի պնդումները նոր չեն, միջուկային զինանոց պատրաստելու նրա սպառնալիքը չի կարելի անտեսել։ Այս մասին պարոն Փաուելը հայտնել է հետեւյալը. ՚՚Կարծում եմ սա ամենալուրջ մտահոգության պատճառ է միջազգային համայնքի համար, եւ այն կարծիքին եմ, որ Հյուսիսային Կորեայի հարեւան երկրները նույնպես պետք է պատգամ հղեն այդ երկրի ղեկավարին, Կին Ջոնգ Իլին, որ Փհենյանի համար խնդրի լուծումը այս ուղղությամբ ընթանալուց հրաժարվելն ու շարունակվող դիվանագիտական գործընթացին մասնակցելն է՚՚, ասել է պարոն Փաուելը։ Հյուսիսային Կորեան խախտում է միջազգային բազմաթիվ պայմանագրեր, որոնց համաձայն պարտավորվում է չստեղծել միջուկային զենքեր։ Միացյալ Նահանգները, Չինաստանը, Ռուսաստանը, Ճապոնիան եւ Հարավային Կորեան փորձում են Հյուսիսային Կորեային այս խնդրի շուրջ ներգրավել բազմակողմ բանակցություններում։ Սակայն Հյուսիսային Կորեան արձագանքել է բանակցություններից Ճապոնիային հեռացնելու անհիմն պահանջով։ Այս մասին պարոն Փաուելն ասել է հետեւյալը. ՚՚Ճապոնիան Հյուսիսային եւ Հարավային Կորեաների հարեւանն է, եւ կենսական շահեր ունի միջուկային՝ ու նաեւ այլ հարցերում։ Հյուսիսային Կորեայի գործողությունները, հատկապես հրթիռների եւ միջուկային զենքերի հետամտնելու գործում, հարուցել են նրա հարեւանների՝ այդ թվում Ճապոնիայի մտահոգությունը, եւ Փհենյանն այս քննարկումներում պետք է լուծի այդ մտահոգությունները՚՚, ասել է պարոն Փաուելը։ Հյուսիսային Կորեան նախկինի նման շարունակում է անել անհիմն սպառնալիքներ ու ներկայացել պահանջներ։ Միացյալ Նահանգներն իր հերթին չի զիջի Հյուսիսային Կորեայի սպառնալիքներին ու անհաշտ դիրքորոշմանը։ Ինչպես հայտնել է նախագահ Ջորջ Բուշը, ՚՚Միացյալ Նահանգները չափազանց մտահոգ է Հյուսիսային Կորեայի նախագահ Կիմ Ջոնգ Իլի գործունեությունից այն փաստի պատճառով, որ նա ԱՄՆ-ի նախկին վարչակազմին չի հայտնել ճշմարտությունը՚՚, ասել է պարոն Բուշը։ Այժմ ճշմարտության ժամանակն է, ինչպես նաեւ ժամանակն է, որպեսզի Հյուսիսային Կորեան հրաժարվի միջուկային զենքերի իր ծրագրից։

XS
SM
MD
LG