Մատչելի հղումներ

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ - 2003-09-22


Այժմ, երբ Իրաքի ժողովուրդը ազատագրվել է Սադամ Հուսեյնի բռնակալ վարչակարգից, քննադատներից ոմանք Միացյալ Նահանգների կողմից ղեկավարվող դաշնակից ուժերին կոչ են անում երկրի կառավարման ղեկը հանձնել Իրաքի ժողովրդին եւ հեռանալ երկրից։ Անշուշտ, դա դաշնակցային ուժերի առաջնահերթ նպատակն էր։ Սակայն ինչպես Միացյալ Նահանգների Արտաքին Գործոց Նախարար Քոլին Փաուելն է ասել, նախքան այդ, Իրաքի ժողովուրդը պետք է ստեղծի կառավարության այնպիսի հաստատություններ, որոնք կերաշխավորեն ազատությունն ու ժողովրդավարությունը իրենց երկրի համար։ Պրն. Փաուլըն ասել է. ՝՝ Դուք չեք կարող պարզապես ասել, - հիմա մենք կառավարություն ունենք, ուրեմն, հիմա լիակատար իշխանություն ունենք։ Դաշնակցային ժամանակավոր իշխանությունը պատասխանատու է Իրաքի անվտանգության համար եւ որոշ ժամանակ կտեւի մինչեւ որ մի նոր կառավարություն ստանձնի այն պատասխանատվությունները, որոնք անհրաժեշտ են անվտանգության երաշխավորման համար։ Այնուհետեւ, այն կառավարությունը, որը մենք կցանկանայինք տեսնել Իրաքում, պետք է ունենա օրինականություն, ինչը գալիս է սահմանադրություն ունենալուց։ Մի սահմանադրություն, որը հաստատվել է ժողովրդի կողմից։ Միայն այդ սահմանադրությունն ունենալուց հետո է, որ դուք կարող էք օրինականություն տալ նոր կառավարությանը՝ ընտրությունների միջոցով։ Ընտրություններ, որոնք կներկայացնեն ժողովրդի տեսակետը՝՝։

Պրն. Փաուելի բառերով,- ՝՝այժմ վատթարագույնը կլինի այն, որ մենք այս գործընթացը հապճեպորեն առաջ մղենք, առանց Իրաքի ղեկավարման կարողության հաստատման եւ օրինավորության հիմքերի ստեղծման, որը եւ կհանգեցնի ձախողման։ Հետեւաբար, ի՞նչ են ակնկալում դաշնակից ուժերը Իրաքի ժողովրդից։ Արտգործնախարար Փաուըլը բացատրել է. ՝՝Միակ բանը, որ մենք փոխադարձորեն ակնկալում ենք, դա ազատ եւ ժողովրդավարական Իրաքն է, որը Միացեալ Նահանգների, ինչպես նաեւ տարածաշրջանի իր հարեւանների բարեկամն ու գործընկերը կլինի եւ համաշխարհային հարաբերություններում պատասխանատու դեր կստանձնի։ Ահա ա՛յդ է եղել մեր այստեղ գալու պատճառը։ Ա՛յդ է եղել նաեւ մեր երիտասարդ զինվորների կյանքի զոհաբերման պատճառը։ Եւ մենք հանձնառու ենք օգնելու, որ Իրաքը դրան հասնի՝՝։

Ինչպես նախագահ Ջորջ Բուշն է ասել,- ՝՝Մենք Իրաքի ժողովրդին տված մեր խոստումը պահպանում ենք, օգնելով նրանց, որ իրենց երկիրը դարձնեն ժողովրդավարության եւ բարգավաճման տիպօրինակ, ամբողջ տարածաշրջանի համար։ Երկարամյա այս նախաձեռնությունը խիստ կարեւոր է տարածաշրջանի խաղաղության ինչպես նաեւ Միացյալ Նահանգների անվտանգության համար։ Մեր դաշնակցությունն ու Իրաքի ժողովուրդը կարճ ժամանակում ուշագրավ առաջընթաց են կատարել եւ մենք կավարտենք մեր սկսած հզոր գործը՝՝։

XS
SM
MD
LG