Մատչելի հղումներ

ՀԱՐԳԱՆՔԻ ՄԱՏՈՒՑՈՒՄ ԷԴՎԱՐԴ ԹԵԼԼԸՐԻՆ - 2003-09-16


Սեպտեմբերի 9ին, 95 տարեկանում մահացավ տաղանդավոր միջուկային գիտնական Էդվարդ Թելլըրը։ Սպիտակ Տանը արած մի հայտարարությամբ նախագահ Ջորջ Բուշը Էդվարդ Թելլըրին բնութագրեց որպես անխոնջ հայրենասեր, որն իր կյանքը նվիրել է ամերիկացիների անվտանգությանը։ Հուլիսի 23ին պրն. Բուշը նրան պարգեւատրել էր ՛՛Ազատության Նախագահական Մեդալով՛՛, գիտության եւ կրթության ասպարեզներում՝ գերազանցություն եւ Միացյալ Նահանգների նկատմամբ աներեր հանձնառություն ցուցաբերելու համար։ ՛՛Երբ Նացիզմը սպառնաց ազատությանը, Էդվարդ Թելլըր անունով երիտասարդ հունգարացի գիտնականը Եվրոպայից հեռանալով ուղեւորվեց դեպի Միացյալ Նահանգներ։ Մեկ տասնամյակ անց, Գերմանիան Ամերիկայի հետ պատերազմի մեջ մտավ եւ ամենասարսափելի զենքերի որոնումների առաքելությամբ Դոկտոր Թելլըրը միացավ ՝՝Մանհաթան Պրոջեկտ՝՝ կոչվող ծրագրին եւ իր մարզված միտքը օգտագործեց Ամերիկայի երբեւե դիմակայած ամենահրատապ առաջադրանքի ստանձման գործում. այն է, ատոմային ռումբի զարգացումը Հիտլերից առաջ։ Պրն Թելլըրը ներդրում կատարեց այդ առաքելության հաջողության մեջ, օգնելով մեզ, որ ՛՛Սառը Պատերազմի՛ տարիներին դիմակայենք ազգային անվտանգության այլ լուրջ մրցահրավերներ։

Էդվարդ Թելլըրի օժանդակությամբ Միացյալ Նահանգների դիմակայած ամենամեծ մրցահրավերն էր ջրածնային ռումբի զարգացումը։ Այս սարսափելի զենքն օգտագործելը անհրաժեշտ չէր, եւ Ամերիկացիք անկեղծորեն հուսով են, որ դրա կարիքը երբեք չի լինի։ Սակայն ՛՛Սառը Պատերազմի՛՛ տարիներին առանց միջուկային կանխարգելիչ ուժի ամերիկացիք եւ այլ երկրների ժողովուրդներ կարող էին կորցնել իրենց ազատությունը, նախկին Խորհրդային Միության ծավալապաշտական ուժերի ճնշման տակ։

Ինչպես նախագահ Բուշն է շեշտել, Էդվարդ Թելլըրը ավելի ուշ իր ջանքերը կենտրոնացրեց բալիստիկ հրթիռների դեմ պաշտպանական համակարգ ստեղծելու գիտական եւ բարոյական հզոր առաջադրանքի վրա։ Այս առաջադրանքը շարունակվում է մինչեւ օրս, մինչ Միացյալ Նահանգները ջանում է զարգացնել մի համակարգ, որը ամերիկացիներին եւ ուրիշներին կպաշտպանի խարդախ երկրների կողմից զանգվածային ոչնչացման զենքեր կրող մեկ կամ ավելի հրթիռների արձակման հավանականությունից։

՛՛Ամերիկան պարտական է դոկտոր Էդվարդ Թելլըրին երկարամյա գործունեության ընթացքում իր ձեռք բերած նվաճումների եւ հայրենասիրական ծառայության համար։ Մեր երկրի անվտանգության բնագավառում նրա կատարած նշանակալի ներդրումները չեն մոռացվելու՝՝,- ասաց նախագահ Բուշը։

XS
SM
MD
LG