Մատչելի հղումներ

ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑ-ՔՈԼԵՋ - 2003-08-11


2001 թվականին Նյու Յորքի նահանգի Բարդի քոլեջը եւ Նյու Յորք քաղաքի կրթության հարցերով զբաղվող խորհուրդը Նյու Յորք քաղաքի համար ստեղծեցին անսովոր մի դպրոց։ Այն կոչվում է Բարդի միջնակարգ դպրոց-քոլեջ։

Այժմ, երկու տարի անց, Բարդի միջնակարգ դպրոց-քոլեջը տվել է իր առաջին շրջանավարտները։ 93 պատանիներ ստացել են միջնակարգ դպրոցն ավարտելու իրենց վկայականները։ Սակայն, միաժամանակ, նրանցից շատերը ստացել են քոլեջի երկու տարին ավարտելիս տրվող վկայականներ։ Դա նշանակում է, թե նրանք միջնակարգ դպրոցն ավարտելուց բացի, ավարտել են նաեւ քոլեջի առաջին երկու տարիների դասընթացները։

Աշակերտների մեծ մասն աշնանը հաճախելու է չորսամյա քոլեջներ։ Նրանցից շատերը քոլեջը կավարտեն ավելի վաղ, քանի որ միջնակարգ դպրոցին զուգընթաց արդեն իսկ ավարտել են քոլեջի առաջին երկու տարիների դասընթացները։ Սա էլ իր հերթին նշանակում է, թե նրանք կկարողանան իրենց կրթության վրա փող խնայել։

Բարդի ծրագիրը նախատեսված է այնպիսի աշակերտների համար, ովքեր մոտավորապես 16 տարեկանում պատրաստ են ուսանելու քոլեջի դասընթացները։ Ծրագրի հեղինակները համարում են, որ այդ տարիքում բազմաթիվ պատանիներ պատրաստ են քոլեջին։ Նրանք այն կարծիքին են, որ սա վերաբերում է ինչպես միջին ունակություններ ունեցող, այնպես էլ գերազանցիկ աշակերտներին։ Նրանք նաեւ ավելացնում են, թե միջնակարգ դպրոցի ութից տասներկուերորդ դասարանների վրա ծախսվող չորս տարիները պարզապես ժամանակի կորուստ են։ Ամերիկյան ավանդական բազմաթիվ դպրոցների աշակերտներ այժմ ուսումնասիրում են այնպիսի առարկաներ, որոնք դասավանդվում են քոլեջներում։ Սակայն Բարդի միջնակարգ դպրոց-քոլեջի յուրաքանչյուր աշակերտից ակնկալվում է, որ նա ուսանելու է քոլեջների դասընթացների մակարդակի առարկաներ։

Բարդի միջնակարգ դպրոց-քոլեջն առաջինն է հարյուրից ավելի նմանատիպ միջնակարգ դպրոցներից, որոնք ստեղծվել են ժամանակի ընթացքում։ Նման դպրոցներ կստեղծվեն մասամբ Բիլ եւ Մելինդա Գեյթսի հիմնադրամի գումարներով։ “Մայքրոսոֆթ” ընկերության նախագահ Բիլ Գեյթսը եւ իր կինը յուրաքանչյուր նման դպրոցի հաստատման համար իրենց հիմնադրամից հատկացնում են չորս հարյուր հազար դոլար գումար։

Գեյթսերի հիմնադրամի կողմից հատկացված գումարներով այս աշնանը բացվելու են չորս նման դպրոցներ։ Դրանցից երկուսը լինելու են Նյու Յորք քաղաքում, իսկ մյուս երկուսը՝ Նյու Օռլեանի նահանգի Լուիզիանա քաղաքում եւ Կալիֆոռնիայի նահանգի Լոս Անջելես քաղաքում։

XS
SM
MD
LG