Մատչելի հղումներ

ԱՖՐԻԿՅՅԱՆ ՈՒՂԵՒՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ - 2003-07-11


Ուգանդայի նախագահ Յովերի Մուսեվենիի հետ մայրաքաղաք Էնթեբեում կայացած բանակցություններից հետո Ջորջ Բուշն Ուգանդան բնորոշել է որպես ՁԻԱՀ-ի տարածումը նվազեցնելու համաշխարհային պայքարում առկա տիպօրինակ երկիր։ Երկու երկրների ղեկավարները միմյանց հետ հանդիպում են ունեցել տեր եւ տիկին Բուշի արեւելյան Աֆրիկայի սույն երկիր ժամանելուց կարճ ժամանակ անց։ Ուգանդան նախագահ Բուշի աֆրիկյան հինգ երկրներ կատարվող շրջագայության չորրորդ կանգառն է։ Իր չորսժամյա կարճատեւ այցելության ընթացքում պարոն Բուշն այցելելու է ՁԻԱՀ-ի մի բուժարան։ Նա այդ այցելությունն օգտագործելու է լուսարձակի տակ վերցնելու համար իր ՁԻԱՀ-ի նախաձեռնությունը, ինչպես նաեւ հարյուր միլիոն դոլարի արժողության օգնությունն աֆրիկյան երկրներին, այդ թվում՝ Ուգանդային, ահաբեկչության դեմ պայքարի համար։ Պարոն Բուշի ՁԻԱՀ-ի հնգամյա ծրագիրը մասնավորապես ձեւավորված է Ուգանդայի օրինակով, որին հաջողվել է նշանակալիորեն նվազեցնել ՁԻԱՀ-ի վարակակիրով հիվանդների թիվը, ապավինելով, զսպվածությանը, միակնությանը եւ պահպանակի գործածությանը։ Վերջին տասնամյակում Ուգանդայի ՁԻԱՀ-ի վերաբերյալ իրազեկման արշավը երկրի բնակչության երեսուն տոկոս վարակակիրների թիվը նվազեցրել է, հասցնելով մոտավորապես վեց տոկոսի։ Բուշի վարչակազմի տասնհինգ միլիարդ դոլարի արժողության ՁԻԱՀ-ի հնգամյա ծրագիրը նրա Աֆրիկա կատարած ուղեւորության առանցքն է։ Նա ամերիկացի օրենսդիրներին կոչ է արել ամբողջովին ֆինանսավորել այդ հատկագումարը, որով կարելի է կասեցնել եւ կանխել աֆրիկյան տասնչորս երկրներում եւ Կարիբյան ավազանում մոլեգնող ՁԻԱՀ-ը։ Սակայն դեռեւս հստակ չէ, թե արդյո՞ք ամերիկյան Կոնգրեսը կվավերացնի այդ նախաձեռնությունն իրագործելու համար նախագահի առաջարկած տարեկան հինգ միլիարդ դոլարի հատկացումը։ Այսօր ավելի ուշ նախագահ Բուշը մեկնելու է Նիգերիա, ուր նա հանդիպելու է նախագահ Օլեսեգուն Օբասանյոյի հետ։ Պարոն Բուշը Վաշինգոն է վերադառնալու վաղը։

XS
SM
MD
LG