Մատչելի հղումներ

ՆԱԽԱԳԱՀ ԲՈՒՇՆ ԱՖՐԻԿԱՅՈՒՄ - 2003-07-10


Աֆրիկյան հինգ երկրներ կատարվող ուղեւորության երրորդ կանգառում՝ Բոթսվանայում նախագահ Բուշն ասել է, որ ՁԻԱՀ-ն Աֆրիկայի երբեւէ դիմագրաված ամենամահացու թշնամին է։ Բոթսվանայի նախագահ Ֆեստուս Մոգաեի հետ կայացած բանակցություններից հետո արած մեկնաբանություններում պարոն Բուշը նաեւ խոստացել է, որ Միացյալ Նահանգները հարավ-աֆրիկյան սույն երկրին կօգնի ՁԻԱՀ-ի համաճարակի դեմ մղվող պայքարում։ Պարոնայք Բուշն ու Մոգաեն քննարկել են առեւտրի, ահաբեկչության, քաղաքական, եւ տնտեսական, ինչպես նաեւ Մոզամբիկի ճգնաժամի վերաբերյալ հարցեր։ Բոթսվանան նախագահ Բուշի կողմից խոստացված տասնհինգ միլիարդ դոլարի օգնությունից բաժին ունեցող երկրներից մեկն է, մի նախաձեռնություն, որը խոստացվել է աֆրիկյան եւ Կարիբյան ավազանի երկրներին, ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համար։ Բոթսվանայի չափահաս բնակչության մոտավորապես երեսունութ տոկոսը վարակված է ՁԻԱՀ-ի վարակահարուցիչով, որն աշխարհի բարձրագույն ցուցանիշն է։ ՁԻԱՀ-ի ճգնաժամին հակառակ, Բոթսվանան Աֆրիկայի ամենահարուստ երկրներից մեկն է։ Բոսթվանայում անցկացրած վեց ժամվա ընթացքում պարոն Բուշն այցելել է նաեւ մի արգելարան, Միացյալ Նահանգների կողմից հովանավորվող առեւտրական եւ ներդրման մի կենտրոն, որը բացվել է անցյալ տարի։ Առաջին տիկին Լորա Բուշն այցելել է ՁԻԱՀ-ով վարակված մոր եւ մանկան մի հիվանդանոց։ Նախագահ Բուշը Բոթսվանայի մայրաքաղաք Գաբորոնե է մեկնել այսօր Հարավ-աֆրիկյան հանրապետության մայրաքաղաք Պրետորիայից, ուր նա վերադառնալու է այսօր ավելի ուշ, գիշերելու, իսկ վաղը Ուգանդա եւ Նիգերիա ուղեւորվելու համար։

XS
SM
MD
LG