Մատչելի հղումներ

ԱԼԱՆ ԳՐԻՆՍՓԱՆ-ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐԻ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ - 2003-06-03


Միացյալ Նահանգների կենտրոնական բանկի նախագահ Ալան Գրինսփանը Կոնգրեսական տնտեսական համատեղ հանձնաժողովին Միացյալ Նահանգների տնտեսության առնչությամբ անցած ամիս հայտարարեց խառը, սակայն վերջիվերջո դրական գնահատական եւ այն ենթադրությունն արեց, որ տնտեսությունը հավանաբար առաջիկա ամիսներին թափ կառնի։ Պարոն Գրինսփանը հայտնել է թե բիզնեսները դժկամ են ներդրումներ կատարելու կամ վարձելու նոր աշխատողների։ Սակայն, ասել է նա, տնտեսական աճը թերեւս արագանում է Իրաքի պատերազմի ավարտվելու հետեւանքով տեղի ունեցող դրական ներգործությունների պատճառով։ Կենտրոնական Բանկին, ասել է պարոն Գրինսպանը, անհրաժեշտ են տնտեսական նոր տվյալներ ապագա հեռանկարները լիովին գնահատելու համար։ Նա այս մասին ասել է. 'Տնտեսությունը շարունակում է հարվածներ կրել ազդեցիկ հակադիր միտումների հետեւանքով։ Արտադրության եւ աշխատատեղերի ավելանալու առնչությամբ վերջերս կատարված կանխագուշակություններն իրենց չեն արդարացրել։ Սակայն տնտեսական հիմունքները, այդ թվում ֆինանսական շուկաների բարելավված պայմաններն ու արտադրության շարունակվող աճն ապագայի դրական նշաններ են'։ Միացալ Նահանգների տնտեսությունը տարեկան աճում է մոտավորապես երկու տոկոսով։ Ակնալվում է, որ այս տարվա երկրորդ կեսից այդ աճը հասնելու է երեքից-չորս տոկոսի։ Պարոն Գրինսփանն ընդունում է, որ առկա է ապրանքի գների ընդհանուր նվազման սպառնալիք, այն հայտնի է դեֆլյացիա անվամբ, մի երեւույթ, որը Ճապոնիայի տնտեսությունը գրեթե մեկ տասնամյակ պահել է ընկրկման եզրին։ Սակայն, ավելացրել է պարոն Գրինսփանը, Միացյալ Նահանգներում դեֆլյացիայի սպառնալիքը դեռեւս մինիմալ է։ Այս մասին նա ասել է. 'Սա Միացյալ Նահանգների համար ոչ որպես անմիջական սպառնալիք, սակայն այնուամենայնիվ որպես թեկուզեւ փոքր սպառնալիքի աստիճան բավականին նշանակալից է, ու այդ իսկ պատճառով պահանջվում է չափազանց ուշի-ուշով հետեւել այդ երեւույթին, եւ կենտրոնական բանկը թերեւս պետք է գործողության դիմի այդ հարցում'։ Պարոն Գրինսփանը հայտնել է, թե դեֆլյացիան հիմնականում առաջանում է սպառողների թույլ պահանջարկի հետեւանքով։ Պարոն Գրինսփանը հայտնել է, թե չնայած վերջին քառասուն տարում շահատոկոսների ամենացածր մակարդակին, կենտրոնական բանկը դեռեւս քաղաքանության միջոցներ ունի սպառողների պահանջարկը խթանելու համար։ 77-ամյա պարոն Գրինսփանը հրաժարվել է մեկնաբանություններ կատարել վերջերս դոլարի արժեքի կտրուկ նվազման առնչությամբ եւ ասել է թե դա Ֆինանսների նախարար Ջոն Սնոուի աշխատանքն է։

XS
SM
MD
LG