Մատչելի հղումներ

ԵՐԿՐԱՇԱՐԺ ԱԼԺԻՐՈՒՄ - 2003-05-22


Ալժիրյան հեռուստատեսության հաղորդման համաձայն երեկ ուշ երեկոյան մի զորավոր երկրաշարժ է տեղի ունեցել հյուսիս-արեւելյան Ալժիրում, որի հետեւանքով մահացել է առնվազն յոթ հարյուր յոթանասուն մարդ, իսկ վերավորվել են մոտավորապես հինգ հազար ուրիշներ։ Ալժիրի վարչապետ Ահմեդ Օույահիան այսօր տեղեկացրել է, թե մտավախություն է առկա, որ մահացածների թիվը դեռեւս կարող է մեծանալ, քանի որ փրկարարները վերապրողներ են փնտրում Միջերկրական ծովի ափի երկայնքում գտնվող խիտ բնակեցված սույն տարածաշրջանում։ Ֆրանսիան տեղեկացնում է, որ ալժիրյան փրկարար խմբերին օգնելու համար հարյուր քսան փրկարարներ եւ արտակարգ իրավիճակներին անհրաժեշտ սարքեր է առաքել։ Փրկարարներ է առաքել նաեւ Գերմանիան։ Տեղական հիվանդանոցներ լի են երեկվա երկրաշարժի վիրավորներով, իսկ մի մասն էլ բուժօգնություն է ստանում դրսում։ Սպանվածների մեծ մասը մայրաքաղաք Ալժիրից վաթսուն կիլոմետր արեւելում, երկրաշարժի էպիկենտրոնում գտնվող Ռուբիա եւ Թենիա քաղաքներից են։ Մայրաքաղաքում փլուզվել են բազմաթիվ շենքեր, իսկ որոշ թաղերում խզվել է էլկտրականության մատակարարումը, որը խուճապ է առաջացրել ալժիրցիների շրջանում։ Մահացության դեպքեր կան նաեւ բերբերներով բնակեցված շրջանի գլխավոր քաղաք Թիզի Ուզույում, որը գտնվում է մայրաքաղաք Ալժիրից հարյուր կիլոմետր հեռավորության վրա։ Երկրաշարժն հարվածած շրջանի խուճապահար բնակիչները գիշերն անց են կացրել դրսում, քանի որ շարունակվել են հետցնցումները։ Միացյալ Նահանգների երկրաբանական վիճակագրական վարչությունը տեղեկացնում է, որ երկրաշարժը Ռիխտերի սանդղակով եղել է վեց ամբողջ յոթ տասնորդական բալի ուժգնության։ [REUTERS, AFP, GAVLAK-CR]

XS
SM
MD
LG