Մատչելի հղումներ

ԱՀԱԲԵԿՉԱԿԱՆ ՀԱՐՁԱԿՈՒՄՆԵՐ ԻՍՐԱՅԵԼՈՒՄ - 2003-05-18


Անձնասպան երկու ռմբահարումների հետեւանքով առնվազն ինը մարդ է սպանվել Երուսաղեմում, Իսրայելի վարչապետ Արիել Շարոնին ստիպելով հետաձգել Վաշինգտոն կատարելիք ուղեւորությունը, ուր նպատակ ուներ ամերիկացի ղեկավարների հետ քննարկել Մերձավոր Արեւելքի խաղաղության ծրագիրը։ Յոթ իսրայելացիներ մահացել եւ քսան ուրիշներ վիրավորվել են այսօր վաղ առավոտյան, երբ մի անձնասպան ռմբահարող հարձակում է կատարել քաղաքի ավտոբուսներից մեկում։ Պայթյունը տեղի է ունեցել հյուսիսային Երուսաղեմի գործազբաղ մի խաչմերուկում, աշխատանքային օրվա սկզբում, առավոտյան մոտավորապես ժամը վեցին։ Նվազ քան մեկ ժամ անց, երկրորդ անձնասպան ռմբահարումն է կատարվել այդ տեղանքից ոչ շատ հեռու, սակայն իշխանությունները տեղեկացնում են, որ այդ պայթյունի հետեւանքով ոչ ոք չի վիրավորվել։ Վերջին բռնարարքները կատարվում են Իսրայելի վարչապետ Արիել Շարոնի եւ պաղեստինյան վարչապետ Մահմուդ Աբասի միջեւ Երուսաղեմում կայացած հանդիպումից մի քանի ժամ հետո, որի ընթացքում նրանք քննարկել են ուղեցույց անվամբ հայտնի Միացյալ Նահանգների հովանավորած Մերձավոր Արեւելքի խաղաղության նախաձեռնությունը։ Վերջին երեք տարում, դա իսրայելա-պաղեստինյան առաջին բարձր մակարդակի հանդիպումն էր։ Պարոն Շարոնն այսօր պատրաստվում էր մեկնել Վաշինգտոն, նախագահ Բուշի հետ քննարկելու համար խաղաղության ծրագիրը, սակայն ուղեւորությունը հետաձվգել է ռմբահարումների պատճառով։ Իսրայելի վարչապետն օրվա վերջում կառավարության արտահերթ նիստ է հրավիրել, որոշելու համար այդ հարձակումների հավանական հակադարձման խնդիրը։ [AP, AFP, REUTERS, JERUSALEM VOICE OF ISRAEL]

XS
SM
MD
LG